News
Լրահոս
News
Երեքշաբթի
Օգոստոս 14
Տեսնել լրահոսը

Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն Մատենադարանի մոտ հանդիպել եւ զրուցել է «Հիմնադիր խորհրդարանի» նախագահ Գարեգին Չուգասզյանին։

Նշենք, որ Գարեգին Չուգասզյանը արդեն 28-րդ օրն է՝ հացադուլի մեջ է:

Չուգասզյանը ազատ արձակվելուց հետո հացադուլը շարունակում է Մատենադարանի շենքի բակում։

Գարեգին Չուգասզյանը նշել էր, որ չի դադարեցնի հացադուլը մինչեւ չկատարվեն նրա 3 պահանջները: Դրանք են՝ քաղբանտարկյալների ազատ արձակումը, համաներում հայտարարելը եւ անցումային հանձնաժողովների ստեղծումը:

Նշենք, որ Չուգասզյանին ազատ արձակելու միջնորդությամբ դիմել էին «Ելք» խմբակցության պատգամավորներ Արարատ Միրզոյանը եւ Լենա Նազարյանը:

Հիշեցնենք, որ Գարեգին Չուգասզյանը 2016 թվականի հուլիսից հետախուզվում էր քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 1-ին մասի՝ զանգվածային անկարգություններ կազմակերպելու հատկանիշերով: Նա ձերբակալվեց ապրիլի 24-ին, ապա օրեր անց ազատ արձակվեց։

Տպել
Partner news