News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

ԱՄՆ պատժամիջոցների աստիճանական ավելացումը Դոնալդ Թրամփի կառավարման երկրորդ տարում հասել է առավելագույնին, գրում է Bloomberg–ը։

Մասնավորապես, նյութում մեծ ուշադրություն է դարձվում Իրանի նկատմամբ պատժամիջոցներին, որոնք հետեւել են Իրանի միջուկային գործարքից ԱՄՆ–ի դուրս գալուն։

Նշվում է, որ Վաշինգթոնը պատժամիջոցները օգտագործում է Իրանի նկատմամբ որպես ճնշման արտաքին քաղաքական գործիք, իսկ տնտեսական հետեւանքները ազդում են մյուս երկրների վրա։

Օրինակ, երբ Ռուսաստանը պատժամիջոցների մեծ հարված ստացավ Ղրիմի հանրաքվեից հետո, անսպասելիորեն 44 մլրդ դոլարի խոշոր կորուստ կրեց նաեւ պատժամիջոցների նախաձեռնող կողմը։ Այս տվյալները երեւում են Համաշխարհային տնտեսության Քիլի ինստիտուտի 2017 թվականի հաշվետվության տվյալներից։ Նյութում նշված կորստի 40 տոկոսը բաժին է հասել Գերմանիային, 0.6 տոկոսը՝ ԱՄՆ–ին։

Շեշտվում է նաեւ, որ միայն խոշոր տնտեսական խաղացողները կկարողանան հիմնական որոշումներ ընդունել՝ հետեւել կամ մերժել ամերիկյան պատժամիջոցները եւ այդ խաղացողները Չինաստանն ու Եվրոպան են։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ