News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

«Ծառուկյան» դաշինքում կան պատգամավորներ, որոնք ունեն բիզնեսներ, բայց նրանք անձամբ չեն մասնակցում այդ բիզնեսների կառավարմանը եւ դրանով չեն հարուցում երկրային օրենքների զայրույթը։ Այս մասին այսօր՝ մայիսի 22-ին լրագրողների հետ զրույցում հայտարարել է «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Գեւորգ Պետրոսյանը։

Նկատառմանը, որ հնարավոր է «Ծառուկյան» դաշինքի պատգամավորներ եւս ներգրավված լինեն կոռուպցիոն սխեմաներում, Գեւորգ Պետրոսյանը հորդորել է գործարար հասկացության մեջ թշնամիներ չփնտրել. «Պետությունը հիմնված է գործարարների վրա նաեւ, ուստի եթե անձը գործարար է, չպետք է նախատրամադրվել մեղավորության կանխավարկածով։  Վստահ եմ, որ մեր խմբակցությունում այդպիսի մարդիկ չկան, եւ ԱԱԾ տնօրենի հայտարարությունը չի վնասում մեր խմբակցության պատգամավորներին։ Հնարավոր է՝ հայտարարված 350–ի մեջ լինեն մարդիկ, որոնք հանդիսանան դիցուք «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ, այդ դեպքում խմբակցությունը չի կարող պատասխանել կոնկրետ անձանց կոնկրետ գործողությունների համար»,–նշել է պատգամավորը։

Հարցին, արդյոք հայտարարված սիրո եւ համերաշխության հեղափոխությունը չեն խանգարի հանցագործությունների բացահայտումներին, նա պատասխանել է. «Սերը եւ համերաշխությունը չեն խոչընդոտում հանցավորության դեմ արդյունավետ պայքարին եւ չպետք է խանգարեն»։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ