News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը


Հայաստանի Ազգային ժողովում այսօրվա՝ մայիսի 23-ի նիստը սկսվեց բանավեճով: ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը նախ քվեարկության դրեց ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը, որը վերաբերում է դատապարտյալների պայմանական վաղակետ ազատ արձակմանը, որն ընդունվեց:

Արա Բաբլոյանը հայտարարեց, որ առաջարկ կա օրինագիծը երկրորդ ընթերցմամբ քննարկել հատուկ ռեժիմով, այսինքն այն պետք է կազմակերպվի այսօրվա նիստում:

ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն էլ առաջարկեց, որ քվեարկությունը տեղի ունենա ժամը 15.00 - 15.30-ի սահմաններում, որպեսզի վաղը միայն այդ քվեարկության համար ԱԺ նիստ չհրավիրվի:

Սրան արձագանքեց «Ծառուկյան» խմբակցությունից Նաիրա Զոհրաբյանը՝ նշելով. «Ինձ համառորեն շարունակում է թվալ, որ մեր աշխատանքի վայրը ԱԺ-ն է, ուստի եթե ոմանց համար վաղը աշխատանքի գալը ծանր բեռ է, մեր կարծիքով դա մեր պարտականությունն է: Որեւէ հրատապություն չենք տեսնում, որ այսօր հրատապ պազմակերպել երկրորդ ընթերցման քվեարկությունը»:

Վահրամ Բաղդասարյանն էլ հակադարձեց. «Ով ուշ է ընկալում, ուշադիր լսեք իմ ասածները, որ ընկալեք: Այսպես, թե այնպես, մենք այդ օրենքը պետք է քննարկենք այսօր եւ ավարտենք: Եթե ուզում եք վաղը քվեարկենք, վաղը քվեարկենք»:

«Ուշ ընկալողը դուք եք»,-տեղից նետեց Զոհրաբյանը:

«Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանն էլ ասաց. «Այստեղ խոսքը մթնոլորտի, բարյացկամության մասին է, ոչ ոք այստեղ իրավունք չունի ասի՝ եթե չեք ընկալել, էս բաներին պետք է վերջ տալ: Մենք շարունակում ենք նույն ոճով գնա՞լ՝ ոնց կուզենք, նենց կլինի, ոնց կուզենք, տենց կանենք: Պետք է հարգել միմյանց կարծիքը»:

ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն առաջարկեց ընդմիջման ժամանակ խմբակցություններով համաձայնության գալ քվեարկության օրվա հարցում. «Իմ սիրելի պագամավոր գործընկերներ, այստեղ տեխնիկական խնդիր է: Էսօր եք ուզում՝ էսօր կքննարկենք, վաղն եք ուզում՝ վաղը»:

Նոր օրինագիծ. պատժից պայմանական վաղակետ ազատման գործընթացը մեխանիկական կդառնա. Քրմոյան

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ