News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Պատժից պայմանական վաղակետ ազատման գործընթացը փորձել ենք մի փոքր մեխանիկական դարձնել: Այս մասին, այսօր՝ մայիսի 22-ին, ԱԺ-ում ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը ներկայացնելիս նշեց արդարադատության փոխնախարար Սուրեն Քրմոյանը:

«Մենք առաջարկում են, այսուհետ պատժից պայմանական վաղակետ ազատման ժամկետը լրանալու դեպքում՝ մասնագիտացված կառույցները՝ քրեակատարողական ծառայությունը եւ պրոբացիայի ծառայությունը երկու իրարից անկախ զեկույց ներկայացնեն: Եթե 2 եզրակացությունը դրական է, ավտոմատ ՔԿՀ պետը որոշում է կայացնում գործը ներկայացնել դատարան: Եթե մի զեկույցը բացասական է, այդ դեպքում դատապարտյալն է որոշում՝ գործը գնա դատարան, թե ոչ: Եթե երկուսը բացասական է, ապա պատժից պայմանական վաղակետ ազատման հարցը չի ներկայացնում դատարան, իսկ դատապարտյալը կարող է բողոքարկել որոշումը»,-ասաց Քրմոյանը:

Նա նկատեց, որ նախկին կարգավորումներով առանց դատապարտյալի համաձայնության մենք գործընթաց ենք սկսում պատժից պայմանական վաղակետ ազատման համար, ինչը նշանակում է, որ այդ պրոցեսում դատապարտյալի կամարտահայտությունը բացակայում է. «Դա հիմք է տալիս, որ դատապարտյալը դատական նիստերին չի ներկայանում, իսկ պատժից ազատվելուց հետո խնդիր է առաջանում նրա վրա դրված պարտականությունները կատարելու հետ կապված»:

Քրմոյանի խոսքով, պայմանական վաղակետ ազատ արձակման անկախ հանձնաժողովների կազմավորման կարգն ու լիազորությունները սահմանում էր ՀՀ նախագահը, հիմա դա փոխանցվել է գործադիր իշխանությանը:

ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը նշեց. «Մենք գիտենք, որ կան ցանկեր, Քրեական օրենսգրքի որոշակի հոդվածներ, որոնցով դատապարտվածների հարցը չի քննարկվում: Արդյոք այդ իներցիան դեռ կա, թե ոչ»:

Ի պատասխան Քրմոյանն ասաց, որ արդեն կրկնապատկվել է պատժից պայմանական վաղակետ ազատվածների թիվը. «Շատ դեպքերում այդ հոդվածները, որոնցով քիչ են ազատվում, ծանր հանցագործության հոդվածներն են եւ բնական է, որ ավելի քիչ պետք է ազատվեն: Ներկայումս կա մեխանիզմ, որ այդ գործերը կարող են հասնել դատարան»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ