Գերմանիայի դաշնային հետախուզական ծառայության (BND) նախկին ղեկավար Աուգուստ Հաննինգը (պաշտոնավարել է 1998-2005 թվականներին) ձերբակալվել է լրտեսության կասկածանքով։ Այս մասին հայտնում է Bild պարբերականը։

Պարբերականի տեղեկություններով՝ BND-ի նախկին ղեկավարին մեղադրում են պետական գաղտնիքի հրապարակման, պետական դավաճանության և օտարերկրյա պետության օգտին լրտեսություն անելու մեջ։ Bild-ը պնդում է, թե Հաննինգն իբր գումարով գաղտնի տեղեկություններ է գնել հետախուզական ծառայության ղեկավար ապարատի նախկին աշխատակցից։

Թերթի տվյալներով՝ նա մտադիր է եղել այդ տեղեկությունները «վերավաճառել իր խորհրդատվական գործունեության շրջանակում»։ Հաննինգի և նրա ենթադրյալ հանցակցի վերաբերյալ քննությունը վարում է Գերմանիայի գլխավոր դատախազը։