Toyota Motor-ը թողարկել է Crown սեդանի ձախ ղեկով տարբերակի նոր հատուկ համալրումներ։

Հատուկ տարբերակները կոչվում են Premium Edition և Supreme Edition։ Մոդելի ստանդարտ տարբերակից դրանք տարբերվում են բացառապես ոճային լուծումներով։

Այսպես, Crown Sedan Premium Edition/Supreme Edition-ի թափքը ներկված է երկգույն սխեմայով. կարելի է ընտրել Crystal Silver/Crystal Black (արծաթագույն + սև) կամ Crystal Silver/Crystal White (արծաթագույն + սպիտակ) համադրությունը։ Ռադիատորի ճաղավանդակի շրջանակը մուգ է, իսկ համալրման մեջ ներառված է լուսարձակների հեռահար լույսի ավտոմատ կառավարումը։ Premium Edition-ն ունի 19 դյույմանոց անվասկավառակներ, իսկ Supreme-ը՝ 20 դյույմանոց, հայտնում է Drom.ru-ն։

Կաշվե սրահը, պատվիրատուի ընտրությամբ, սև կամ բաց շագանակագույն է։

Չինաստանում Toyota Crown Sedan Premium Edition/Supreme Edition-ն առաջարկվում է միայն հիբրիդային ուժային համակարգով։ Դրա կազմում աշխատում են 2,5 լիտրանոց բենզինային ներքին այրման շարժիչը (185 ձիաուժ) և քարշային էլեկտրաշարժիչը (178 ձիաուժ), իսկ վառելիքի բաքի տարողությունը 84 լիտր է։ Ավտոմեքենան հետևաքարշ է։

Toyota Crown Sedan-ի նոր հատուկ տարբերակների գինը սկսվում է 299 000 յուանից։