ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ հոկտեմբերի 6-ին, կազմել է 362.14 դրամ՝ նախորդ օրվա համեմատ աճելով 0.33 դրամով։ Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։
Եվրոյի փոխարժեքը կազմել է 407.19 դրամ (աճել է 1.89 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 4.24 դրամ (նվազել է 0.03 դրամով):
Հայաստանյան բանկերում դոլարը գնվում է 360–360.5 դրամով, վաճառվում է 362.5-365 դրամով: Եվրոն բանկերում գնվում է 399-403.5 դրամով, վաճառվում է 408–415 դրամով:
Ռուբլին բանկերում գնվում է 3.95–4.02 դրամով, վաճառվում է 4.20–4.35 դրամով: Փոխանակման կետերում իրավիճակը հետևյալն է. դոլարը գնվում է 358–360 դրամով, վաճառվում՝ 362.5 դրամով:
Եվրոն գնվում է 402 դրամով, վաճառվում է 406–408 դրամով:
Ռուբլին գնվում է 4.00 դրամով, վաճառվում է 4.10 դրամով:





























