Նիկոլ Փաշինյանն այս ամբիոնից հայտարարել է, որ Հայաստանը դուրս է բերվել աշխարհաքաղաքական թակարդից. Արդյոք Սյունիքի, Գեղարքունիքի, Վայոց Ձորի ու Տավուշի տարածքների զավթումն Ադրբեջանի կողմից, Ադրբեջանի՝ ամենաբարձր մակարդակով ուղիղ սպառնալիքները լավագույն ապացույցը չեն թակարթից ազատվելոի թեզի կեղծության։ Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 6–ին, ԱԺ–ում հայտարարությունների ժամին իր ելույթում նշեց «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արեգա Հովսեփյանը։

Նա, մասնավորապես, նշել է. «Ալիևի հայտարարությունը, թե Երևանի կենտրոնում հաղթանակի երրորդ կամարի կանգնած չլինելը միայն իրենց բարի կամքի դրսևորում է, ոչ միայն ուղիղ սպառնալիք է, այլև ստորացուցիչ հայտարարություն։ Դուք չեք պատասխանել այդ հայտարարությանը, ես կպատասխանեմ։

Դուք, Իլհամ Ալիև, շատ լավ գիտեք, թե ինչու չկա այդ հուշարձանը Երևանի կենտրոնում, սեպտեմբերի 27-ին Բաքվում քայլերթին ձեր մասնակցությամբ, ձեր զոհերի նկարների թիվը վկա, հայ ժողովրդի պատիվը և արժանապատվությունը ոչ մի տեղ չի կորել, Շաքիի Անի Ավետիսյանի ինքնազոհությունը վկա, իսկ ձեր դիմաց նստող և նվաստացող Նիկոլ Փաշինյանը ոչ մի կապ չունի հայ ժողովրդի հետ։

Արդյո՞ք աշխարհաքաղաքական իրողությունները Ուկրաինայից մինչև Իրան, Սիրիայից մինչև Վենեսուելա չեն հուշում, որ, այսպես կոչված, լեգիտիմ սահմանները անվտանգության ապահովման երաշխիք չեն։ Հետևաբար իշխանությունները փորձելով փակել Արցախի էջը բացում են Սյունիքի էջը։ Բացում են այլ էջեր, և սա ձեր հանձնվողական քաղաքականությունն է։

Շաքիում տեղի ունեցած ողբերգությունը փաստացի Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ համապատասխան մարմինների հանցավոր անգործության հետևանք է։ Եվ կեղծ օրակարգեր, կեղծ տոներ, արհեստական հիշատակի օրեր, դուք ձախողել եք ՔՊ-ականներ ձեր ղեկավարի գլխավորությամբ։

Սեպտեմբերի 27-ին դեպի Եռաբլուր չդադարող մարդկանց հոսքը վկա, դուք իհարկե դա չեք նկատի, որովհետև այնտեղ չեք եղել, դուք դա չեք տեսնի, որովհետև երևի հ մ եկով ժամերով համերգ էիք նայում, հայերենի իմացության մասով, այո, դուք անգերազանցելի եք թելադրություններ գրելու մեջ, որովհետև թելադրողը Թուրքիան և Ադրբեջանն է, թեման հայրենիքի դավաճանությունը»։