News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը


Ալեն Սիմոնյանն այսօր մասնակցել է ԱԺ նիստին եւ քվեարկել, նա իրավասու է, եւ դա իրավական է: Այս մասին այսօր՝ մայիսի 23-ին ՀՀ Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում հայտարարել է ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը՝ մեկնաբանելով մանդատից հրաժարվելու մասին «Ելք» խմբակցության պատգամավորի հայտարարությունն ու քառօրյայի այսօրվա նիստին նրա մասնակցությունը:

«Այո՛, պարոն Սիմոնյանն այսօր քվեարկել է, նա իրավասու է, եւ դա իրավական է: Կախված նրանից՝ նա երբ է դիմում գրել, առնվազն 7 օր Ալեն Սիմոնյանն ԱԺ պատգամավոր է եւ օգտվելու է պատգամավորի բոլոր իրավասություններից, իրավունքներից ու պարտականություններից: ԱԺ Կանոնակարգ-օրենքը հնարավորություն չի տալիս պատգամավորի մանդատից հրաժարվելու դիմումից անմիջապես հետո նրան զրկել պատգամավորի մանդատից»,- նշել է Շարմազանովը՝ հավելելով, որ ցանկացած պատգամավոր մանդատից հրաժարվելու դիմումի մուտքագրումից հետո առնվազն 7 օր մնում է ԱԺ պատգամավոր՝ «անկախ իր ցանկությունից ու դիմումի բովանդակությունից»:

ԱԺ փոխխոսնակը հիշեցրեց, որ եղել են դեպքեր, երբ պատգամավորը դիմումը գրել է եւ մեկ շաբաթվա ընթացքում հետ վերցրել: «Եթե Ալեն Սիմոնյանը մեկ շաբաթվա ընթացքում նոր դիմում չբերի, որ ինքը մնում է Աժ պատգամավոր, Արա Բաբլոյանը օրենքով սահմանված կարգով կդադարեցնի նրա պատգամավորական լիազորությունները»,- եզրափակել է Շարմազանովը:

Հիշեցնենք, որ Ալեն Սիմոնյանը, որը «Ելք» խմբակցությունում փոխարինել է Նիկոլ Փաշինյանին, երեկ երեկոյան հայտարարեց մանդատից հրաժարվելու եւ Երեւանի ավագանիում մանդատը պահպանելու մասին:

Տպել
Ամենաշատ