News
Լրահոս
News
Ուրբաթ
Օգոստոս 17
Տեսնել լրահոսը

Լիբանանի օրենսդիրները հաստատել են վարչապետ Սաադ Հարիրիին երրորդ ժամկետի համար: Դա տեղի ունեցել ընտրություններից երեք շաբաթ անց, երբ վերջինիս կուսակցությունը կորցրել էր իր դիրքերը խորհրդարանում, փոխանցու է AFP-ն:

«Պետության ղեկավարը կանչել է վարչապետ Սաադ Հարիրիին եւ հանձնարարել է նրան կառավարություն ձեւավորել»,- նշվում է նախագահ Միշել Աունի գրասենյակի տարածած հայտարարության մեջ:

48-ամյա Հարիրին, ինչպես սպասվում է, խորհրդակցություններ կսկսի կոալիցիոն կառավարության ձեւավորման նպատակով:

Նշենք, որ «Ապագա» շարժումը մայիսի 6-ին կայացած ընտրություններից հետո կորցրել էր իր տեղերի մեկ երրորդ մասը: Խորհրդարանում տեղերի մեծ մասն անցել էր «Հեզբոլլահ»-ին եւ դրա դաշնակիցներին:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Partner news