News
Լրահոս
News
Ուրբաթ
Օգոստոս 17
Տեսնել լրահոսը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը բանակցություններ է վարել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ:

Պուտինը Մակրոնին եւ նրա կնոջը՝ Բրիջիտ Մակրոնին ընդունել է Կոնստանտինովյան պալատում: Հանդիպման սկզբում նա Բրիջիտ Մակրոնին ծաղիկներ է նվիրել:

Նախագահի պաշտոնում ընտրվելուց հետո աա Մակրոնի առաջին այցն է Ռուսաստան: Նրա պատվիրակության կազմում են Ֆրանսիայի մշակույթի նախարար Ֆրանսուազա Նիսսենը, արտաքին գործերի նախարար Ժան-Իվ Լե Դրիանը, Ռուսաստանի հարցերով Ֆրանսիայի նախագահի հատուկ ներկայացուցիչ Ժան-Պյեր Շեվենմանը, գրում է «Իզվեստիան»:

Ավելի վաղ Կրեմլի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել էր, որ բացի պաշտոնական բանակցություններից եւ նեղ շրջանակում շփումից, երկու պետությունների ղեկավարները պետք է մասնակցեն գործնական ճաշի: Բացի այդ նախատեսվում է համատեղ փաստաթղթեր ստորագրել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Partner news