News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 06
Տեսնել լրահոսը

Միացյալ Նահանգները սատարում է 2014 թվականին Ուկրաինայում կործանված Boeing ինքնաթիռի հետաքննությամբ զբաղվող Համատեղ քննչական խմբի աշխատանքի միջանկյալ արդյունքները։ Այս մասին ասված է հինգշաբթի հրապարակված Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավար Հեզեր Նաուերթի գրավոր հայտարարություննում, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

«Միացյալ Նահանգներն ամբողջությամբ վստահում է ՀՔԽ-ի եզրակացություններin, որոնք այսօր ներկայացվել են հոլանդացի դատախազի կողմից։ Այսօրվա հայտարարությունը հաստատում է եւ մանրամասներ է ավելացնում այն ամենին, ինչ մենք ասում էինք ողբերգության հենց առաջին օրերից՝ MH17-ը խոցվել է ռուսական «Բուկ» զենիթահրթիռային կայանքից, որը արձակվել է ռուսական ուժերի վերահսկողության ներքո գտնվող Արեւելյան Ուկրաինայի տարածքից»,-պնդել է նա։

ՌԴ Պաշտպանության նախարարությունը, մեկնաբանելով ՀՔԽ-ի եզրակացությունները, հերքում է բոլոր մեղադրանքները։

Malaysia Airlines ընկերության ուղեւորատար Boeing 777 օդանավը, որը MH17 չվերթով Ամստերդամից  Կուալա Լումպուր էր թռչում, 2014 թվականի հուլիսի 17-ին կործանվել է Դոնեցկի մարզի արեւելքում: Զոհվել էին 10 երկրների քաղաքացի` 283 ուղեւորներ եւ անձնակազմի 15 անդամները:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ