News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Ադրբեջանում չեն բացառում ազգային դրամի արժեզրկումը։ minval.az–ը նշում է, որ հաջորդ ամիս Ադրբեջանում կթողարկվի 200 մանաթ անվանական արժեքով թղթադրամ, իսկ ավելի ուշ սպասվում է 500 մանաթ արժեքով թղթադրամի թողարկում։ Իրավիճակը գնահատելով՝ տնտեսագետ Նաթիգ Ջաֆարլին նշել է, որ իրավիճակը սպառնում է ոչ թե առկա կառույցներ արդյունավետության բարձրացմամբ, ինչպես վստահեցնում էր երկրի գլխավոր բանկիրը, այլ գնաժով ու մանաթի փոխարժեքի ճնշմամաբ։

«Եթե պրակտիկ մոտենանք հարցին, Ադրբեջանում խոսակցություններ կան, որ հունիսի սկզբին բյուջեում փոփոխություններ կլինեն եւ բյուջետային ծախսերը կավելանան մոտ 3.5-4 միլիարդ մանաթով։ Այսինքն, այդպիսով, անհրաժեշտություն կառաջանա ավելացնել երկրի մանաթային բազան»,–ասել է նա։

Նրա խոսքով՝ դրամական բազայի ավելացումը կբերի գնաճի։ «Դա անխուսափելի է, եթե հաշվի առնենք Ադրբեջանի տնտեսական կառուցվածքը։ Նաեւ մանաթի բազայի ավելացումը եւ կանխիկ դրամական միջոցների շրջանառությունը կբերի մանաթի փոխարժեքի ճնշումը»,–նշել է տնտեսագետը։

Դեռեւս, նրա խոսքով, դա նկատելի չէ, քանի որ նավթի գները շատ բարձր են, նույնիսկ ադրբեջանական կառավարության համար անսպասելի բարձր են. «Բայց երաշխիք չկա, որ նավթը միշտ թանկ կմնա, իսկ երբ նավթի գները անկում ապրեն, այն փաստը, որ դրամական բազան երկրում ավելացվել է, դա կբերի մանաթի արժեզրկման»։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ