News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 08
Տեսնել լրահոսը

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը դեռ հնարավորություն չի ունեցել ծանոթանալ հոլանդացի քննիչների կողմից Boeing MN17-ի կործանման պատճառների հետաքննության եզրակացություններին: Այս մասին լրագրողներին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, փոխանցում է «ՏԱՍՍ»-ը:

ՌԴ նախագահի խոսնակը հայտարարել է, որ Ռուսաստանը հերքում է ինքնաթիռի վթարի մեջ ներգրավվածության մասին մեղադրանքները եւ չի վստահում Համատեղ քննչական խմբի աշխատանքի արդյունքներին, քանի որ ներգրավված չի եղել դրա աշխատանքներում:

«Երեկ, եթե տեղյակ եք, անդրադարձ է եղել այս թեմային: Ես ուզում եմ հիշեցնել ձեզ նախագահի խոսքերն այն մասին, որ հետաքննությունը Նիդեռլանդներում իրականացվել է քննչական խմբի կողմից, այն իր աշխատանքներում ռուսական կողմին չի ներգրավել, թեեւ ուկրաինական կողմը ներկայացված է եղել: Եվ իհարկե, հնարավորություն չունենալով լինել լիարժեք մասնակից, Ռուսաստանը չգիտի, թե որքանով կարելի է վստահել այս աշխատանքի արդյունքներին»,- ասել է Պեսկովը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ