News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Բարձր եմ գնահատում Էդմոն Մարուքյանի մտահոգությունները: Այս մասին, այսօր՝ մայիսի 25-ին, լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատագմավոր, ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը՝ անդրադառնալով «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանի առաջարկին, որ ինքը պատրաստ է պաշտպանել Աշոտյանին քաղաքական հետապնդումից, եթե լինի նման բան:

«Կարծում եմ, այս դեպքում իր պարտավորությունն է, որպես իշխանության մաս, ստեղծել էլ ավելի ժողովրդավար Հայաստան, որպեսզի բացառի նման տեսակի մտահոգությունների եւ կոնկրետ դեպքերի գոյությունը: Սա է իշխանության թիվ մեկ պարտավորությունն այսօր»:

Ինչ վերաբերում է Մարուքյանի առաջարկին, որ եթե քաղաքական հետապնդման է ենթարկվում, կարող է դիմել իրավապաշտպաններին, ՄԻՊ-ին աջակցության համար, Աշոտյանն արձագանքեց. «Իսկ իրավապաշտպանների հետ աշխատելու հնարավորություն, բնականաբար, տեսնում ենք, հատկապես, եթե գտնենք այնպիսի իրավապաշտպաններ, որոնք այս ընթացքում իրենց քաղաքական ճաշակը չեն խառնել իրենց իրավապաշտպան անաչառ գործունեությանը»:

Նա ընդգծեց, որ իր կոչին արդեն արձագանքողներ կան. «Բնականաբար, այդ դիմումներին չեմ վերաբերվում որպես էմոցիոնալ արտահայտումների հնարավորություն: Ամեն մի դեպք, որը մատնանշում է նամակի մեջ այս կամ այն քաղաքացին, լրացուցիչ հետաքննության, ուսումնասիրության կարիք ունի: Առաջին բանը, որ ես պահանջում եմ, համապատասխան փաստաթղթերն են, որոնք կարող են ապացուցել կամ հիմնավորել այդ բողոքը»: Աշոտյանն ասաց, որ բողոքների քանակը աճում է:

Մարուքյանը Արմեն Աշոտյանին խորհուրդ տվեց դիմել Արթուր Սաքունցի օգնությանը

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ