News
Լրահոս
News
Երեքշաբթի
Հոկտեմբեր 16
Տեսնել լրահոսը

Համաշխարհային տնտեսության մեջ նորմերի անտեսումը եւ վստահության կորուստը կարող են նոր ճգնաժամի հանգեցնել, որի նմանն աշխարհը դեռ չի տեսել: Այս մասին ուրբաթ օրը Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովին հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Կողմերից մեկի՝ իրավական դաշտից դուրս գալը, պայմանավորվածությունների ձախողումը միշտ զգալի ռիսկեր եւ կորուստներ են նշանակում: Սա գործարար պրակտիկայի ակսիոմն է: Գլոբալ մասշտաբում պետության այս վարքագիծը, հատկապես՝ ուժերի կենտրոնների, հղի է առավել բացասական, եթե ոչ աղետալի հետեւանքներով: Հատկապես հիմա, երբ առկա կանոնների անտեսումը եւ փոխադարձ վստահության կորուստը կարող են անկանխատեսելիության, հսկայական փոփոխությունների տուրբուլենտության հանգեցնել: Գործոնների նման ընթացքը կարող է համակարգային ճգնաժամի հանգեցնել, որի նմանն աշխարհը երբեւէ չի տեսել», - ասել է Պուտինը:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Partner news