News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Ամերիկյան Sierra Nevada կորպորացիան այս շաբաթ գործարկել է X-MADIS համակարգը, որը թույլ է տալիս հայտնաբերել, ճանաչել ու անդրադարձնել մարտական նշանակության թռչող անօդաչու սարքերի հարձակումը։ Համակարգի առանձնահատկությունն այն է, որ այն կատարում է իր առաջադրանքները շարժման ժամանակ, հայտնում է ՏԱՍՍ-ը։

Փորձարկումների համար համակարգը տեղադրվել է Chevy Colorado պիկապի թափքում։ X-MADIS -ը կարող է հայտնաբերել, ճանաչել ու անդրադարձնել սպառնալիքները՝ դրոնների հարձակման ժամանակ՝ շարժվելով 80․5 կմ/ժ արագությամբ, պարբերականին հայտնել է Sierra Nevada-ի բիզնես զարգացման տնօրեն Ջերի Կոբուրնը։ Նրա խոսքով՝ համակարգը կառավարելու համար բավական է մեկ մարդ, որը տվյալ դեպքում տեղավորվում է Chevy Colorado թափքում։

«Մենք համարում ենք, որ այս համակարգի արդյունավետությունը այնքան բարձր է, որքան խորն են մեր գիտելիքները աշխարհում ամենուրեք գոյություն ունեցող զանազան սպառնալիքների մասին։ Այս պահին այդ համակարգերը մեծամասամբ առեւտրային նպատակների համար չեն վաճառվում։ Մենք գիտենք, որ մեր հակառակորդները երբեք չեն դադարի կատարելագործել իրենց մարտավարությունը ու տեխնիկան, նաեւ արտադրել հսկողության համար նոր տեխնոլոգիաներ»,- հայտնել է Կոբուրնը։

Այս նախագծում Sierra Nevada-ի գործընկերներն են Ascentvision-ը ու իսրայելական RADA Technologies ընկերությունը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մխիթար Հայրապետյանը և Վասիլիս Մարագոսը քննարկել են ՀՀ-ԵՄ բազմակողմ համագործակցության օրակարգային հարցեր
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյան...
Վահագն Խաչատուրյանը բարձր է գնահատել ՏՏ, կրթության, սոցիալական ոլորտներում «Սինոփսիսի» ակտիվ գործունեությունը
Սասին Ղազին նշել է, որ «Սինոպսիս Արմենիան» ընկերության մեծ ընտանիքում իր ուրույն և առաջատար դիրքն ունի, ինչը երկկողմ սերտ համագործակցության…
Reuters. ԱՄՆ-ն կարող է նոր պատժամիջոցներ սահմանել Չինաստանի դեմ արհեստական ​​ինտելեկտի տեխնոլոգիաների ոլորտում
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմը նախապատրաստում է միջոցառումների...
Ռուստամ Բադասյանն այցելել է Դիջիթեյն (ֆոտո)
Պետությունը միշտ պատրաստակամ է և բաց բիզնեսի հետ երկխոսության համար...
Կապահովվի ՏՏ ոլորտի առևտրային կազմակերպություններին և անհատ ձեռնարկատերերին պետական աջակցության ֆինանսավորումը
Կառավարությունն իր այսօրվա՝ մայիսի 8-ի նիստում վերաբաշխման միջոցով գումար...
Ինֆորմատիկայի միջազգային օլիմպիադայի մրցանակակիրներին կտրամադրվի անվանական կրթաթոշակ. ԿԳՄՍՆ
ԿԳՄՍ նախարարի հրամանով Ինֆորմատիկայի միջազգային օլիմպիադայի…
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ