News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Բրազիլացի գիտնականները բացահայտել են նախկինում գիտությանն անհայտ դինոզավրի տեսակ, որը բնակվել է հարավամերիկյան այդ երկրի տարածքում շուրջ 230 միլիոն տարի առաջ, հայտնում է ՏԱՍՍ-ը։

Նախապատմական կենդանուն կոչել են Bagualosaurus agudoensis, այսինքն՝ «վայրի մողես Ագուդոյից»՝ Բրազիլիայի հարավային շրջանից, որտեղ 2007 թվականին հայտնաբերվել էր այդ կենդանու մնացորդները։ Գիտնականների կարծիքով՝ կենդանու երկարությունը հասել է 2,5 մետրի, եւ սնվել է նա բույսերի տերեւներով։

«Կենդանին նման է մյուս դինոզավրերին, սակայն նրա գանգի կառուցվածքը որոշ առանձնահատկություններ ունի։ Դա, մասնավորապես, վերաբերում է նրա ատամներին, որը վկայում է, որ դինոզավրը 100 տոկոսով տերեւակեր է եղել»,-պատմել է հնէաբան Ֆլավիու Պրետուն Սանտա Մարիայի դաշնային համալսարանից։

Դինոզավրի հայտնաբերված մնացորդները վերաբերում են մեզոզոյան դարաշրջանի Տրիասի ժամանակաշրջանին, խոսքը մեր թվարկությունից 250-199 միլիոն տարի առաջվա մասին է։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ