News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը


Հայաստանն ինձ համար որպես նորություն է ընկալվում: Այստեղ շատ էներգիա, հույս եւ խոստումներ կան: Շատ բան դեռ հարկավոր է անել, բայց դուք դեռ 25 տարեկան եք: Այս մասին Երեւանում լրագրողների հետ զրույցում բարեգործական ակցիայի ժամանակ, որի ընթացքում 100 լսողական սարքեր բաժանվեցին, ասացէ բրիտանացի երգիչ Էլթոն Ջոնը: Երգիչը նաեւ նշեց, որ մտադիր է ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ով հիվանդ մարդկանց  եւ ԼԳԲՏ հանրության ներկայացուցիչների խնդիրների լուծմանը նպաստել (ֆոտոռեպորտաժ):

Երգիչը պատմեց, որ ԱՄՆ-ում եւ Անգլիայում շատ հայ ընկերներ ունի:

«Րաֆֆի եւ Վաչե Մանուկյանները մեր ընկերներն են: Նրանք մեզ միշտ պատմել են Հայաստանի մասին: Ահա եւ մենք եկանք եւ տեսնում ենք, որ այս երկիրը լի է էներգիայով, այն երիտասարդ է եւ պատրաստ է զարգանալ: Ես եւ Դեւիդը միշտ ցանկացել ենք գալ այստեղ, որպեսզի տեսնենք այն առաջընթացը, որն իրականացնում է նոր երկիրը: Ես այստեղ էներգիա եմ զգում: Այստեղ դեռ շատ բան պետք է արվի եւ որպես կազմակերպություն մենք մտադիր ենք  ՁԻԱՀ-ի, ՄԻԱՎ-ի, ԼԳԲՏ հանրության ոլորտներում որոշակի աշխատանք կատարել: Մենք այստեղ ենք եկել, որպեսզի հանդիպենք այդպիսի մարդկանց, բարելավենք շփումները, վերադառնանք Անգլիա եւ այնտեղից սկսենք նրանց օգնել», - ասել է նա:

Երգչի խոսքով, միշտ հաճելի է օգնել, երբ դա նպաստում է փոփոխություններին: «Անհնար է արագ փոխել մարդկանց մտածելակերպը, դա միանգամից չի լինի:  Բայց դա կլինի, հարկավոր է քայլ անել: Ամեն ինչ չէ, որ միանագմից է լինում, երեւույթները դանդաղ են փոխվում, բայց դա կատարվում է: Հետեւաբար մենք այստեղ ենք, մենք ուզում ենք օգնել, որ գործընթացն արագանա, դրա համար էլ ես ստեղծել եմ իմ հիմնադրամը: Եվ ես եկել եմ Հայաստան՝ երիտասարդ եւ էներգիայով լի երկիր, որտեղ առողջության ոլորտում շատ խնդիրներ կան, որոնք աստիճանաբար սկսվում են լուծվել: Մենք կարող ենք բարելավել այդ գործերը եւ կառավարությանն օգնել այդ ոլորտում, որպեսզի ՁԻԱՀ-ով վարակված մարդիկ հանգիստ եւ անվտանգ վայր ունենան, որտեղ նրանց կկարողանան ստուգել եւ օգնել առողջ կյանք ունենալ: Մենք ուզում ենք օգնել նաեւ ԼԳԲՏ հանրությանը», - ասել է երգիչը:

Նա նշեց, որ իր բախտը բերել է եւ Անգլիայում նա կարողացել է ամուսնանալ իր ամուսնու հետ: Նա երբեք չի մտածել, որ դա կարող է տեղի ունենալ:

«Ամեն ինչ դադնադ է փոխվում: Պետք է ամեն ինչ անկեղծ սրտով անել: Կարծում եմ, նոր վարչապետի եւ նախագահի հետ նման խնդիրները դեպի լավը կփոխվեն եւ ամեն ինչ արդեն փոխվում է: Միշտ հաճելի է փոփոխությունների փոթորկի մի ասը լինել», - ասաց նա:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամենաշատ