News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը


Միացյալ Նահանգների գիտնականները Անտարկտիդայում կարողացել են  սառույցի բեկոր գտնել,  որը կարող է Երկրի միլիոնավոր տարիների պատմության մասին տեղեկություններ պարունակել, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»՝ վկայակոչելով Geophysical Research Letters-ում հրապարակված ուսումնասիրությանը:

Վերջերս Պրինստոնի համալսարանի գիտնականների թիմը 2.7 մլն տարվա սառույցի բեկոր է գտել, բայց չի կարողացել հայտնաբերել դրա առաջացումը: Այնուհետեւ Վաշինգթոնի համալսարանի ուսումնասիրողները բերել են սառույցի մեջ ընկղմվող ռադարներ եւ կարողացել են գտնել այն հատվածը, որը ըստ բնութագրության համընկնում էր հայտնաբերված սառույցի բեկորի հետ:

Այժմ գիտնականները այդ հատվածում հորատման թույլտվության են սպասում: Եթե նրանց ենթադրությունները ճիշտ լինեն, ապա նրանք կկարողանան սառույցի բեկորն ուսումնասիրել, որում Երկրի միլիոնավոր տարիների պատմության մասին տեղեկություններ կան:

Այդ տվյալների շնորհիվ գիտնականները հնարավորություն կունենան բազմաթիվ գաղտնիքներ բացահայտել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ