News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Բրազիլիայի նախագահ Միշել Տեմերը որոշել է ընդառաջ գնալ բեռնատարների վարորդների պահանջներին, որոնք բողոքի իրենց ցույցերով կաթվածահար են արել երկրի երթեւեկությունը, եւ դիզելային վառելանյութն էժանացրել է, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Ավելի վաղ Տեմերն ասել էր, որ վարորդների կողմից մայրուղիների փակումը դադարեցնելու նպատակով կուղարկի դաշնային անվտանգության ուժերին: Ակցիաներն ընթանում են անցած շաբաթվա սկզբից՝ ի նշան բողոքի ընդդեմ դիզելային վառելանյութի գների բարձրացման: Ցույցերի պատճառած վնասը կազմում է մի քանի միլիարդ դոլար:

«Դիզելն արդեն էժանացել է 46 սենտավոյով (13 ցենտ), դա կգործի 60 օր… Իսկ 2 ամիս հետո կմնա միայն ճշտել, որպեսզի յուրաքանչյուր հեռագնա վարորդ կարողանա ծրագրել իր ծախսերը եւ բեռի արժեքը»,- նշել է Տեմերը Twitter-ի իր միկրոբլոգում:

Տեմերը հայտնել է երկրի ամբողջ տարածքում ճանապարհային վճարումների կետերում բեռնատարների յուրաքանչյուր առանցքի հարկման ժամանակավոր չեղարկման մասին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ