News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Վաշինգթոնը կհասնի Պեկինից հետ էներգառեսուրսների եւ գյուղատնտեսական ապրանքների ներկրման երկարաժամկետ պայմանագրի կնքմանը Չինաստանի հետ առեւտրի դեֆիցիտի կրճատման համար, հայտնում է Financial Times թերթը։

Այս քայլը կարող է չինական բիզնեսը վանել ԱՄՆ–ի այնպիսի հիմնական դաշնակիցներից, ինչպիսիք են՝ Եվրամիությունը, Ավստրալիան, Բրազիլիան եւ Արգենտինան։ Այսօրվա դեֆիցիտը Չինաստանի հետ առեւտրում հասել է 337 մլրդ դոլարի։

ԱՄՆ «ցանկությունների» ցանկը, թերթի տվյալներով, փոխանցվել է չինական կողմին մայիսին ԱՄՆ առեւտրի նախարար Ուիլբուր Ռոսսի Չինաստան կատարելիք այցի նախօրեին, նախարարը մտադիր է շարունակել առեւտրային բանակցությունները։

Չինաստան ուղեւորության ժամանակ Ռոսը կկենտրոնանա լրացուցիչ ապրանքների գնումների վրա, որոնք ներկայումս Չինաստանը ներկրում է այլ երկրներից՝ հում նավթ ու նավթամթերք, սեղմված գազ, ինչպես նաեւ գյուղատնտեսական ապրանքներ, ինչպիսիք են՝ տավարի միս, թռչնամիս եւ սոյա։ Ամերիկացիները կհասնեն չինական քվոտաների չեղարման, թռչնագրիպի համաճարակի պատճառով սահմանված ամերիկյան թռչնամսի սահմանափակման չեղարկման, որը Վաշինգթնը խտրական է համարում։

Նախորդ առեւտրային բանակցությունները Չինաստանի ու ԱՄՆ–ի միջեւ անցկացվել են մայիսի 17–ին  եւ մայիսի 18-ին Վաշինգթոնում։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ