News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը


Ազգային ժողովում «Ելք» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանը չի պատրաստվում դառնալ Կոտայքի մարզպետ: Այս մասին, նա նշեց այսօր՝ մայիսի 28-ին, Սարդարապատի հուշահամալիրում լրագրողների հետ զրույցում:

«Ես մնալու եմ Ազգային ժողովում: Ընդհանուր ծրագրեր կան, ես ուզում եմ, որ կարողանանք արտահերթ ընտրությունները նորմալ անցկացնել», - ասաց նա:

Դիտարկմանը, թե շրջանառվում է այդ պաշտոնում նաև իր որդու անունը, Սասուն Միքայելյանը պատասխանեց կարճ. «Ոչ»։

Լրագրողները հիշեցրին, որ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասրյանն ասել է, որ ընտրությունները լինելու են 2022 թվականին, Սասուն Միքայելյանը արձագանքեց. «Ես Սասուն Միքայելյանն եմ, ինքը թող 2022-ին պատրաստվի, ես էլ հայտարարում եմ, որ ընտրությունները կլինեն այս տարի: Իրանք պետք է գիտակցեն, որ ընտրակաշառքի արդյունքում են եկել Ազգային ժողով, ու մենք պետք է ընտրություն անենք, որ ժողովուրդը նորմալ Ազգային ժողով ընտրի»:

Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ