News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը


ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մանվել Գրիգորյանը համաձայն չէ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի պաշտոնում Արտակ Դավթյանի նշանակման շուրջ հնչող քննադատություններին:

Սարդարապատի հուշահամալիրում լրագրողների հետ զրույցում անդրադառնալով դիտարկմանը, որ Արցախի նախկին փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանն ասել էր, որ ամենանպատրաստ գեներալը նշանակվել է ամենապատասխանտու պաշտոնին, Մանվել Գրիգորյանն ասաց. «Լավ էլի... զինվորական է, բանակի առաջին օրվանից եկել, հասել է, բարձրագույն ուսումնական հաստատություններում սովորել է, շտաբային բոլոր համակարգերով անցել է, գլուխն աշխատում է, ֆիզիկապես առողջ է, գլուխը՝ թարմ: Մարդը դեռ չաշխատած, ոչ մեկը բարոյական իրավունք չունի գնահատական տալու»:

Ինչ վերաբերում է մամուլի տեղեկություններին, թե Արթուր Ասատրյանը (Դոն Պիպո) պատրաստվում է մայիսի վերջին Էջմիածնում Մանվել Գրիգորյանի եւ նրա քաղաքապետ որդու՝ Կարեն Գրիգորյանի գործունեությունից դժգոհ մարդկանց համախմբել եւ մեծ հավաք անցկացնել, ԵԿՄ նախագահն ասաց. «Արթուր Ասատրյանն ի՞նչ կապ ունի Էջմիածնի հետ, Շվեյցարիայում ապրում է: Եթե բացահայտելու բան կա, թող դատախազությունը բացահայտի»:

Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ