News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական Վեհաժողովի (ԵԽԽՎ) Հայաստանի մոնիթորինգի հարցերով համազեկուցողներ Ջուզզեպե Գալատին ու Յուլիա Լովոչկինան շնորհավորեցին բոլոր քաղաքական ուժերին եւ, նախեւառաջ, հայ ժողովրդին, վերջին ցույցերի ընթացքում դրսեւորված զսպվածության, քաղաքական հասունության եւ Հայաստանում իշխանափոխության համար, որը խաղաղ եւ սահմանադրական դրույթներին եւ սկզբունքներին համապատասխան է կայացել:

«Իշխանության փոփոխության այս եղանակը եւ այնուհետեւ վարչապետ Փաշինյանի կողմից կառավարության նշանակումն ընդգծում է քաղաքական համակարգի հասունությունը, ինչպես նաեւ՝ քաղաքական բոլոր ուժերի հանձնառությունը՝ երկրում ժողովրդավարության ամրապնդմանը։ Այս առումով  բոլոր քաղաքական ուժերին պետք է գովաբանել», - ասվում է  համազեկուցողների հայտարարության մեջ։

Նրանք նշել են, որ հայ ժողովուրդը երկրում խորը եւ արագ բարեփոխումներ կատարելու   մեծ սպասելիքներ ունի նոր իշխանություններից:

Այս համատեքստում համազեկուցողներն ընդգծել են, որ ստեղծված են բոլոր անհրաժեշտ պայմանները երկրում ժողովրդավարական բարեփոխումների շարունակականության ու ազգային անվտանգության ապահովման համար:

Միեւնույն ժամանակ համազեկուցողները վերահաստատել են  իրենց մտահոգությունները՝ նախկին իշխանությունների նկատմամբ սոցիալական ցանցերում տարածված «ատելության» կապակցությամբ եւ կոչ են արել բոլոր քաղաքական ուժերին քննադատել այն։

Մայիսի 23-25-ը Հայաստան կատարած այցի ժամանակ համազեկուցողներին տեղեկացրել են արտահերթ ընտրություններ անցկացնելու իշխանությունների ցանկության ու դրանց անցկացման անհրաժեշտության մասին։

Նշվում է, որ իշխանություններն ընտրությունների ժողովրդավարական անցկացման ապահովման համար ցանկանում են փոփոխել ընտրական օրենսգիրքը՝ հիմնվելով բոլոր քաղաքական ուժերի միջեւ լայն կոնսենսուսի վրա։

Համազեկուցողները նշել են, որ լիովին հասկանում են արտահերթ ընտրությունների անցկացման կոչերը, սակայն ընդգծել են, որ պետք է պահպանվեն Վենետիկի հանձնաժողովի չափանիշները՝ համաձայն որոնց ընտրություններից առաջ պետք է կայունացվի ընտրական օրենսդրությունը, ինչպես նաեւ կարիք կա քաղաքական ուժերին բավարար ժամանակ տալ՝ արտահերթ ընտրություններին նախապատրաստվելու համար։

Համազեկուցողները ողջունել են նոր իշխանությունների ցանկությունը՝ շարունակել երկրում մարդու իրավունքների հետ կապված բարեփոխումները: Այս առումով նրանք հույս են հայտնել, որ խտրականության դեմ պայքարի օրենքը կընդունվի, ինչպես նաեւ Ստամբուլի ու Լանզարոտի կոնվենցիաների վավերացումը շուտով կլինի Ազգային ժողովի օրակարգում։

Համազեկուցողները շեշտել են Եվրոպայի խորհրդի ու ԵԽԽՎ պատրաստակամությունը՝ աջակցել Հայաստանին ժողովրդավարության ամրապնդման ճանապարհին։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բորելը կարծում է, որ Ուկրաինան պատմական հնարավորություն ունի կապելու իր ապագան ԵՄ-ի հետ
Բորելը նշել է, որ 20 տարի առաջ եվրոպական ընտանիքը ողջունել է տասը նոր անդամ պետությունների, ինչը...
Դատապարտում եմ Վրաստանում ցուցարարների հանդեպ կիրառվող բռնությունը. Բորել
ԵՄ գերագույն ներկայացուցիչը դատապարտում է բռնությունը Վրաստանում...
Չափազանց կարևոր է Հայաստանի  համար, որ մարդիկ հանգիստ լինեն. ԵՄ դեսպան
Պետք է երկխոսություն ու քննարկում ունենալ...
Չեխիայի նախագահը երկրում եվրոն ընդունելու կոչ է արել
Պետր Պավելը կոչ է արել Չեխիայում եվրո ընդունել...
ԵՄ գրեթե բոլոր պետությունները թիրախ են ռուսական քարոզչության համար. Ֆրանսիայի Եվրոպայի հարցերով նախարար
Եվրամիության գրեթե բոլոր պետությունները ռուսամետ քաղաքականության թիրախ են...
Հայաստան-ԵՄ հարաբերությունները կշարունակեն դինամիկ կերպով զարգանալ ու ընդլայնվել. Խերտ Յան Կոոպմանը՝ Փաշինյանին
Վարչապետն ընդունել է ԵՀ Հարևանության և ընդլայնման բանակցությունների հարցերով գլխավոր տնօրենին...
Ամենաշատ