News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

Գերմանիան քննարկում է իսրայելական արտադրության Heron TP անօդաչու սարքերը լիզինգով վերցնելու հնարավորությունը, որոնք տեսականորեն կարող են զենք կրել: Ինչպես հայտնում է Süddeutsche Zeitung-ը, վկայակոչելով խորհրդարանական բյուջեի կոմիտեի ստացած Բունդեսվերի փաստաթղթին, հնարավոր պայմանագրի ժամկետը ինը տարի է, արժեքը մոտավորապես 900 մլն եվրո:

Եթե գործարքը կնքվի, ապա առաջին անգամ Գերմանիայի բանակի սպառազինությունում կլինի անօդաչու սարք, որը արդիականացումից հետո մահացու զենք կկարողանա կրել: Զինված ուժերի դիմումի մեջ հստակ գրված է, որ չի պատրաստվում սարքերն օգտագործել ՊՆ-ի կողմից հարվածներ հասցնելու համար, գրում է թերթը: Եթե Բունդեսվերը ցանկանա արդիականացնել անօդաչուները, ապա դրա համար խորհրդարանի լրացուցիչ թույլտվությունը կպահանջի, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ