News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 03
Տեսնել լրահոսը


Հայաստանի վարչապետի գլխավորած պատվիրակությունը Նիկոլ Փաշինյանին գլխավորությամբ ժամանել է Թբիլիսի: Օդանավակայանում Նիկոլ Փաշինյանին եւ իր տիկնոջը՝ Աննա Հակոբյանին, դիմավորել է Վրաստանի փոխվարչապետ, Վրաստանի արտգործնախարար Միխաիլ Ժանելիձեն:

ՀՀ Վարչապետին ուղեկցում են կառավարության մի շարէ անդամներ, այդ թվում՝ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը, պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը եւ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը: Նիկոլ Փաշինյանը ծաղիկներ է դրել  Հերոսների հրապարակում անմար կրակի մոտ:

Այժմ ընթանում է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը իր վրացի գործընկեր Գեորգի Կվիրիկաշվիլիի հետ:

Երկօրյա պաշտոնական այցի շրջանակներում Նիկոլ Փաշինյանը հանդիպումներ կունենա Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլիի, նախագահ Գիորգի Մարգվելաշվիլիի, խորհրդարանի նախագահ Իրակլի Կոբախիձեի եւ Պատրիարք Իլյա II-ի հետ:

Այցի ընթացքում վարչապետը կհանդիպի Թբիլիսիի հայ համայնքի ներկայացուցիչների հետ եւ կայցելի «Հովհաննես Թումանյանի տուն» գիտական, մշակութային կենտրոն: Նիկոլ Փաշինյանը ներկա կգտնվի Հայաստանի Առաջին Հանրապետության 100-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառումներին՝ հոբելյանական հուշարձանի բացման արարողությանը եւ ընդունելությանը:

Նախատեսվում է Նիկոլ Փաշինյանի այցը Ջավախք, Նինոծմինդա եւ Ախալքալաք, ինչպես նաեւ՝ հանդիպումներ հայ համայնքների ներկայացուցիչների հետ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Դեսպան Սմբատյանը և Վրաստանի հետախուզական ծառայության ղեկավարը մտքեր են փոխանակել համագործակցության հարցերի շուրջ
Հանդիպմանը մտքեր են  փոխանակվել Հայաստանի և Վրաստանի միջև...
Ամբակում Գրիգորյանը Հայ-վրացական իրավական ֆորումին ներկայացրել է դատապարտյալների վերասոցիալականացման գործընթացները
ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության պետ, արդարադատության գնդապետ…
Վրաստանի հետ փոխգործակցությունը գտնվում է բարձր մակարդակի վրա. վարչապետն ընդունել է Ռատի Բրեգաձեին
Վարչապետն ընդունել է Վրաստանի արդարադատության նախարարին...
Վերջին տարիներին հայ-վրացական հարաբերությունները հասել են զարգացման նոր մակարդակի. Ռուբեն Ռուբինյան
Հայաստանի Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանն ապրիլի…
ՀՀ-ն արդարադատության ոլորտում Վրաստանի հետ ունի 8 բազմակողմ, 4 երկկողմ պայմանագիր և ստորագրված 2 հուշագիր
Առանձնազրույցում Հայաստանի և Վրաստանի արդարադատության նախարարները քննարկել են գործակցության խորացման հնարավորությունները…
Հայաստանի և Վրաստանի գործակցությունը լավագույններից մեկն է. Գրիգոր Մինասյան
Համատեղ ասուլիսում Հայաստանի և Վրաստանի արդարադատության նախարարները պատասխանել են լրագրողների հարցերին…
Ամենաշատ