News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը


Գազի և էլեկտրաէներգիայի սակագնի նվազման հարցի շուրջ քննարկումներեն ընթանում Էներգետիկայի և բնական ռեսուրսների նախարարությունում: Այս մասին, այսօր՝ մայսիի 30-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց Էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարար Արթուր Գրիգորյանը՝ հավելելով, որ այդ քննարկումները չեն ընթանում կառավարությունում՝  վարչապետի գլխավորությամբ: Ըստ Գրիգորյանի, քննարկումներն ընթանում են Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի հետ։

«Այս պահին քննարկումները շարունակվում են, քննարկումը սկսել ենք երեկ երեկոյան, որոնք դեռ չեն ավարտվել: 1-2 օրվա ընթացքում կավարտենք եւ կասենք: Հիմա մենք այդ հաշվարկներն ենք անում, հաշվարկների արդյունքները կհրապարակենք: Հնարավոր է ամեն ինչ մնա նույնը, հնարավոր է փոփոխություն լինի»,-հայտարարեց նախարարը:

Նա նկատեց, որ սակագների վերանայման հնարավորությունը վեց ամիսը մեկ է լինում, հետեւաբար, սակագների հնարավոր վերանայումը կլինի օգոստոսից հետո։ Արթուր Գրիգորյանը հավաստիացրեց, որ սակագների բարձրացում չի լինի, քննարկվում է միայն նվազեցնելու հնարավորությունը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Վենեսուելան հայտարարել է նավթի մատակարարման կոռուպցիոն սխեմաների միջոցով ավելի քան 1 միլիարդ դոլար գողացման մասին
Սաաբը հայտնել է, որ PDVSA-Cripto քրեական գործով կալանավորվել է 67 մարդ...
Գազամատակարարման պլանային դադարեցումներ Երևանում, Հրազդանում, Գեղարքունիքի, Արագածոտնի մի շարք բնակավայրերում
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ պլանային աշխատանքներ…
Նավթի գները շաբաթն ավարտում են զգալի անկումով
Այս շաբաթվա սկզբից Brent-ն էժանացել է 4,9%-ով, WTI-ն՝ 5,6%-ով...
Գերմանիան և ԵՄ-ն խթանում են Հայաստանում կենսակայուն էներգարտադրությունը և համայնքային զարգացումը
Արարողությանը մասնակցում էին նաև ՀՀ տարածքային կառավարման փոխնախարար Վաչե Տերտերյանը, Եվրոպական հարևանության քաղաքականության…
Brent-ը թանկացել է՝ մեկ բարելը 83,97 դոլար
Նավթի գինը հինգշաբթի առավոտյան բարձրանում է...
Բելառուսում մտածում են երկրորդ ԱԷԿ կառուցելու մասին. Լուկաշենկո
Բելառուսի իշխանությունները մտածում են երկրորդ ատոմակայան կառուցելու մասին...
Ամենաշատ