News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 08
Տեսնել լրահոսը

Հայաստանի Առաջին Հանրապետության 100-ամյակի եւ մայիսյան հերոսամարտերի կապակցությամբ Յունիբանկն իր բաժնետերերի համար կազմակերպեց տոնական միջոցառում: Ջերմ եւ հաճելի մթնոլորտում բանկն իր մինորիտար բաժնետերերին հանձնեց հատուկ հուշանվերներ:

Միջոցառումը տեղի ունեցավ բանկի «Prive» մասնաճյուղում, որտեղ բանկի ներկայացուցիչները բաժնետերերին մանրամասն ներկայացրեցին պորտֆելային սպասարկման հնարավորությունը, որը ենթադրում է ներդրումներ բանկի ավանդներում, բաժնետոմսերում եւ պարտատոմսերում: Նման մոտեցման շնորհիվ, 2018թ.-ի առաջին եռամսյակի արդյունքներով «Privé» մասնաճյուղի հաճախորդների քանակը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 3 անգամ:

Յունիբանկի զարգացման ռազմավարությունն ուղղված է Հայաստանում ներդրումային մշակույթի ձեւավորմանը: Յունիբանկի բաժնետոմսերում ներդրումներ կատարելով, հասարակությունը ներգրավվում է բանկի կառավարման գործում եւ այդ կերպ նպաստում գործընթացն ավելի արդյունավետ եւ թափանցիկ դարձնելուն ինչպես հաճախորդների, այնպես էլ  ներդրողների համար:  Հայաստանում առաջին IPO- ի,  NASDAQ OMX Armenia -ում ցուցակման եւ բաժնետոմսերի հետագա թողարկումների արդյունքում բանկն ունի 173 մինորիտար բաժնետեր:

«Մենք բարձր ենք գնահատում  հասարակության վստահությունը բանկի հանդեպ եւ համոզված ենք, որ մեր արդյունավետ համագործակցությունը կշարունակվի երկար տարիներ: Ելնելով բանկի բարձր եկամտաբերությունից, ավելի շատ ֆիզիկական անձինք են պատրաստակամություն հայտնում դառնալու բանկի բաժնետեր: Մենք ուրախ ենք, որ մեր բաժնետոմսերը համարվում են երկարաժամկետ ներդրման գրավիչ եւ շահավետ գործիք: Դա վկայում է , որ մեր մինորիտար բաժնետերերը վստահ են բանկի կայուն ֆինանսական վիճակի, արդյունավետության եւ զարգացման հեռանկարների մեջ, - նշեց Յունիբանկի Վարչության նախագահ Մեսրոպ Հակոբյանը:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Ամիօ ժամանակաշրջան».  կրթությունը հնարավորություն է, որը փոխում է կյանքը
Կրթությունը հնարավորություն է, որը փոխում է կյանքը և Ամիօ ժամանակաշրջան ծրագրի նպատակը կրթությունն ավելի հասանելի դարձնելն է...
Յունիբանկը բիզնեսին առաջարկում է «Պարզեցված» վարկ` առանց վերլուծության
Բիզնեսի արդյունավետ զարգացման և մրցունակության բարձրացման համար չափազանց կարևոր է ֆինանսական ռեսուրսների արագ հասանելիությունը...
Կոնվերս Բանկը ՎԶԵԲ տարեկան ժողովի գլխավոր հովանավորն է
ՎԶԵԲ-ը Կոնվերս Բանկի երկարամյա գործընկերն է, որի հետ համագործակցության հարուստ ու արդյունավետ փորձառություն ունենք...
Ֆասթ Բանկի աջակցությամբ կայացել է հեղինակային երգի և մնջախաղի բարեգործական համերգը
Համերգի թատերական կարևոր բաղադրիչ մասերից մեկը մնջախաղն էր...
«Քո կողքին». IDBank-ի աջակցության նոր ծրագիրը՝ ուղղված բռնի տեղահանված արցախցիներին
Ծրագրում ներառվել են այն ընտանիքները, որոնք ունեն երեք և ավել երեխա, սոցիալապես խիստ անապահով են, ընտանիքներից շատերն էլ զոհեր ունեն...
Յունիբանկը 4,1 մլրդ դրամ կուղղի շահութաբաժինների վճարմանը (ֆոտո)
Տարվա ընթացքում Յունիբանկը  մեծ ուշադրություն է հատկացրել  նաև բիզնեսի կորպորատիվ սոցիալական պատասխանատվությանը...
Ամենաշատ