News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը


Հարկային դաշտը պետք է լինի հավասար. մեծի համար մեծ հարկային դաշտ է գործում, փոքրի համար՝ փոքր, եւ դա արդար է: Այս մասին, այսօր՝ հունիսի 2-ին, Կասյան փողոցի հարակից տարածքում բացված գյուղատնտեսական մթերքների սեզոնային տոնավաճառում լրագրողների հետ զրույցում նշեց գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանը՝ հավելելով, որ իր համար գների աճը զսպելու պատրվակով հարկերից խուսափումը ընդունելի չէ:

«Մենք ոչ միայն հորդորում ենք սպառողներին առեւտուր անել շուկաներից, այլեւ աջակցում ենք, որ սպառողները գան ու այստեղից մթերք գնեն»,-ասաց նա:

Դիտարկմանը, թե սուպերմարկետները անուղղակի սպառնում են, որ եթե իրենք մտնեն ԱԱՀ հարկային դաշտ, գները կաճեն, գյուղնախարարն արձագանքեց. «Որեւէ մեկն իրավունք չունի պետության հետ սպառնալիքի լեզվով խոսել: Չեմ կարծում, որ դա կբերի ճգնաժամային վիճակի»:

Նա հայտարարեց, որ վաղուց միացել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կոչին՝ բոյկոտել թալանչիներին եւ կոռուպցիոներներին:

Հարցին, թե դա չի՞ հանգեցնի գների անասելի աճի, Արթուր Խաչատրյանը պատասխանեց. «Չի կարող անասելի գների բարձրացում լինել: Եթե այստեղից թութը գնեն, դնեն 5 հազար դրամ, թութը չի վաճառվի: Վերջապես բոլոր կողմերի համար էլ ձեռնտու է, որ գործեն այդ խանութները: Այդ սպառնալիքի տակ էլ պետք է հիմք լինի: Ի՞նչ է նշանակում գները կդարձնենք 5 հազար: Այդ դեպքում՝ կողքից երկու նոր սուպերմարկետ կաճի, փոքր խանութները կսկսեն գործել: Փոքր խանութները դուրս եկան շուկայից, որովհետեւ սուպերմարկետները նրանցից բիզնեսները վերցրեցին, մի փոքր ավելի էժան գներով սկսեցին վաճառել: Եթե սուպերմարկետներում գինն աճի, բակերի փոքր խանութները կսկսեն ավելի ազատ շնչել: Ես որեւէ ճգնաժամի պատճառ չեմ տեսնում»:

Ինչ վերաբերում է փաստին, որ «Երեւան սիթի»-ում մսի գինը հասել է մինչեւ 5300 դրամի, նախարարն ասաց. «Երկու օր որ չգնենք, ի՞նչ են անելու այդ միսը: Եթե 2-3 օր առանց մսի ապրենք, կարծում եմ՝ գները կգան իրենց տեղը: Հիմա մի փոքր խուճապ կա, դրա համար փորձում են գները բարձրացնել: Բայց եթե մարդը նույնիսկ 2 հազար դրամով է գնել ու հիմա դրել է 5300 դրամ ու չի վաճառվում, ի՞նչ պետք է անի, էդքան չի կարող ուտել չէ»՞:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ֆեյսբուքի իր էջում գրել էր. «Նրանք ովքեր ուզում են արհեստական թանկացումներով ապացուցել, թե ապօրինությունն ավելի լավ է, քան օրինականությունը, շատ արագ իրենց վրա կզգան օրինականության համոզիչ ուժը»: «Բոյկոտեք թալանչիներին եւ կոռուպցիոներներներին»,- կոչ էր արել վարչապետը:

Նշենք, որ այսօր մի շարք սուպերմարկետներում թանկացումներ են արձանագրվել, մասնավորապես, թանկացել էր մսամթերքը։

Խոշոր սուպերմարկետները հանդիպում են պահանջում Փաշինյանից՝ ստեղծված իրավիճակը քննարկելու համար

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն թանկացել է
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ մայիսի 3-ին, կազմել է…
Հունվար-մարտի պետբյուջեի կատարողականը. Եկամուտներն ավելացել են 8,6 տոկոսով, իսկ ծախսերը՝ 24,4 տոկոսով
2024 թվականի հունվար-մարտ ամիսներին ՀՀ պետական բյուջեի եկամուտները կազմել են 525.0 մլրդ դրամ՝ ապահովելով առաջին եռամսյակի ճշտված ծրագրով…
Պապոյանն ու ՄԹ դեսպանը քննարկել են երկու երկրների միջև առևտրաշրջանառության ծավալների ավելացման հարցեր
Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը մայիսի 3-ին ընդունել է ՀՀ-ում Միացյալ…
ՏԿԵ նախարարը Արմավիրի մարզում հետևել է ճանապարհաշինական աշխատանքների ընթացքին
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյան...
545 հարկ վճարող չի ապահովել անկանխիկ վճարման ընդունման հնարավորություն․ խախտումը կազմել է 169․3 մլն դրամ. ՊԵԿ
Հայաստանի Հանրապետության տարբեր բնակավայրերում POS տերմինալների...
FLYONE ARMENIA-ն մեկնարկել է Երևան -Նիցցա-Երևան- երթուղով չվերթերը
ավիատոմսերի առկայության, վերջիններիս ձեռքբերման և այլ մանրամասների...
Ամենաշատ