News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

Արցախի պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանին ազատ արձակելու պահանջով բողոքի ակցիա է ընթանում Վճռաբեկ դատարանի դիմաց:

Ավելի վաղ ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատի նախագահ Սերժիկ Ավետիսյանն ընդունել էր Սամվել Բաբայանի աջակիցներին եւ հայտնել, որ Սամվել Բաբայանի գործով որոշում է կայացվելու  ամենակարճ ողջամիտ ժամկետում։ Ըստ նրա, օրենքով սահմանված ժամկետում , ընդ որում ամենակարճ ողջամիտ ժամկետում նշված գործի բերված 3 բողոքների  գործով տրվելու է ընթացք։ «Ինչ վերաբերում է Սամվել Բաբայանի խափանման միջոցը կալանքը փոխարինելու վերաբերյալ միջնորդությանը, մի քանի օր առաջ 2 հարգարժան պատգամավորներ այդպիսի միջնորդություն են ներկայացրել, գործող դատավարության օրենսդրության շրջանակում կարող եմ ասել, որ նման կարգի միջնորդությունները  վճռաբեկ դատարանում քննության են առնվում բողոքների հետ մեկտեղ, այսինքն այն օրը, երբ մենք Սամվել Բաբայանի վճռաբեկ կամ պաշտպանի բերած վճռաբեկ բողոքի կապակցությամբ կայացնենք համապատասխան որոշում, միաժամանակ կանդրադառնանք խափանման միջոցի հարցին եւ կտանք պատասխան պատգամավորների միջնորդությունների առնչությամբ»,- նշել էր Սերժիկ Ավետիսյանը:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ ՀՀ Վճռաբեկ դատարանը վարույթ էր ընդունել ԼՂՀ ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանի փաստաբանի հայցը, որով բողոքարկվել է Վերաքննիչ քրեական դատարանի վճիռը եւ պահանջվում է կայացնել արդարացման որոշում։ Բաբայանի աջակիցներից Անդրանիկ Թեւանյանը հայտնել էր, թե Վճռաբեկ դատարանը կոպիտ միջամտություն է կատարել դատապրոցեսին եւ ընթացք չեն տալիս ազատ արձակելու միջնորդությանը։

Նշենք, որ որ ՀՀ ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավորներ Սասուն Միքայելյանի եւ Հովիկ Աղազարյանի երաշխավորմամբ՝ խափանման միջոց կալանավորումը փոխելու միջնորդություն էր ներկայացվել Վճռաբեկ դատարան:

Հիշեցնենք, որ առաջին ատյանի դատարանը Սամվել Բաբայանին մեղավոր էր ճանաչել Քրեական օրենսգրքի 38-235-րդ հոդվածի 2-րդ մասով (մի խումբ անձանց կողմից ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը) եւ 190-րդ հոդվածի 1-ին մասով (Հանցավոր ճանապարհով ստացված գույքն օրինականացնելը (փողերի լվացում) եւ դատապարտել 6 տարվա ազատազրկման։ Վերաքննիչը անփոփոխ էր թողել առաջին ատյանի որոշումը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ոստիկանության Իջեւանի բաժանմունք բոլոր բերման ենթարկվածներն ազատ արձակվեցին
Կիրանց գյուղից բռնի ուժով բերման ենթարկված բոլոր գյուղացիներն ազատ...
ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչները մեկնել են Ոստիկանության Իջևանի բաժին
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի կողմից լրատվամիջոցների...
Բերման ենթարկվածներին ազատ են արձակում. Մարդիկ դաժան ծեծի են ենթարկվել. վնասվածքներ ունեն. ԱԺ պատգամավոր
Պատգամավորի խոսքով, տղամարդիկ թեև վնասվածքներ ունեն, հիվանդանոց գնալու մասին չեն մտածում, շտապում...
Բերման ենթարկվածներին հերթով ազատ են արձակում. Մարդիկ դաժան ծեծի են ենթարկվել. վնասվածքներ ունեն. ԱԺ պատգմավոր
Պատգամավորի խոսքով, տղամարդիկ թեև վնասվածքներ ունեն, հիվանդանոց գնալու մասին չեն մտածում, շտապում...
Դատավորը գործին աշխարհաքաղաքական երանգ է տալիս․ Դավիթ Տոնոյանի հայտարարությունը
2 տարի 7 ամսից ավել կալանքի տակ մնալուց հետո ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի հետ հանդիպման...
Եթե այս իշխանությունից հիմա էլ չազատվենք, նույնը լինելու է յուրաքանչյուրիս տան ու արժանապատվության հետ. Չալաբյան
Եթե այս իշխանությունից հիմա էլ չազատվենք, նույնը լինելու է յուրաքանչյուրիս տան ու արժանապատվության հետ...
Ամենաշատ