News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի տեխնիկական կարգավորման նախարար Վալերի Կորեշկովը ՌԴ կառավարությանն է դիմել Ռուսաստան բելառուսական կաթնամթերքի ներկրման սահմանափակումների վերաբերյալ «Ռոսսելխոզնադզորի» որոշումը չեղյալ համարելու անհրաժեշտության մասին հայտարարությամբ: Այս մասին հայտնում է ԲԵԼՏԱ գործակալությունը՝ վկայակոչելով ԵՏՀ-ում աղբյուրին:

«Հունիսի 4-ին «Ռոսելխոզնադզորի» կարգադրության հետ կապված՝ հունիսի 6-ից Ռուսաստան մի շարք կաթնամթերքների մատակարարումների սահմանափակումներ մտցնելու մասին, ԵՏՀ տեխնիական կարգավորման Կոլեգիայի անդամ (նախարար) Վալերի Կորեշկովը ԵՏՀ Կոլեգիայի հունիսի 5-ի նիստում բարձրացրել է նման սահմանափակումների ոչ իրավաչափության հարցը»,- ասլ է գործակալության զրուցակիցը:

Կորեշկովը «Ռուսաստանի կառավարություն ուղերձ է հղել ԵՏՄ իրավունքին «Ռոսսելխոզնադզորի» ընդունած կարգադրության անհամապատասխանության եւ այն հետ կանչելու անհրաժեշտության մասին»,- նշված է հաղորդագրության մեջ:

Ուղերձը հասցեագրված է առաջին փոխվարչապետ-ֆինանսների նախարար Անտոն Սիլուանովին, փոխվարչապետ Ալեքսեյ Գորդեեւին եւ գյուղատնտեսության նախարար Դմիտրի Պատրուշեւին:

Սահմանափակումների սահմանումը խախտում է Եվրասիական տնտեսական միության պայմանագրի 11-րդ բաժնի 58-րդ հոդվածի 5-րդ կետը, որի համաձայն ԵՏՄ անդամ երկրները ժամանակավոր անասնաբուժական կամ անասնաբուժա-սանիտարական միջոցառումներ մտցնելու իրավունք ունեն միայն այն դեպքում, երբ կա միության երկրի տարածքի էպիզոոտիկական վտանգ, հիմնավորել է Կորեշկովը:

Հունիսի 6-ից «Ռոսսելխոզնադզորը» սահմանափակել է Ռուսաստան Բելառուսից կաթի եւ կաթնամթերքի մի քանի այլ տեսակների մատակարարումը: ՌԴ-ն սահմանափակումները պատճառաբանում է «Բելառուսից վտանգավոր կաթնամթերքի շարունակական մատակարարումներով»: Մինսկը «Ռոսսելխոզնադզորի» գործողությունները չհիմնավորված է համարում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պեսկովը մեկնաբանել է ԵԱՏՄ-ին Հայաստանի մասնակցության հնարավոր դադարեցումը
Պեսկովը մեկնաբանել է...
ԵԱՏՄ տարածքից արտահանվող ապրնքների ծագումը որոշելու միասնական համակարգ կգործի
Կառավարությունն իր այսօրվա՝ մայիսի 2-ի նիստում հավանություն տվեց…
Թաիլանդը պատրաստակամություն է հայտնել սկսել ԵԱՏՄ-ի հետ ազատ առևտրի համաձայնագրի շուրջ բանակցությունները
Այն կավելացնի երկկողմանի առևտրի ծավալները և ապագայում ճանապարհ կհարթի Հարավարևելյան Ասիայի երկրների ասոցիացիայի և ԵԱՏՄ-ի միջև ազատ առևտրի համաձայնագրի համար
Հայաստանը ԵԱՏՄ-ից ամենաշատ օգուտներն է ստանում, դա հաշվարկված է. Լավրով
Հայաստանի տնտեսության 35%-ն իրականացվում է կազմակերպությանը մասնակցությամբ...
Այսուհետ հայ ոսկերիչները կկարողանան ԵԱՏՄ ողջ տարածքում իրենց արտադրանքն առանց լրացուցիչ վարչարարության  շրջանառել
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 11-ի նիստում սահմանեց ՀՀ տարածքում թանկարժեք մետաղների արտադրություն, թանկարժեք քարերի մշակում, թանկարժեք...
Իրանի դեսպանը հայտարարել է ԵԱՏՄ-ում դիտորդի կարգավիճակ ստանալու երկրի շահագրգռվածության մասին
Հետագայում, որպես [մերձեցման] առաջին փուլ, մենք ցանկանում ենք դիտորդ դառնալ [ԵԱՏՄ-ի հետ], այնուհետ...
Ամենաշատ