News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 06
Տեսնել լրահոսը

Այսօր՝ հունիսի 6-ինն Երեւանի Սուրբ Կաթողիկե եւ Սուրբ Աննա եկեղեցու բակում Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի հրաժարականի պահանջով քաղաքացիները բողոքի ակցիա են ծրագրել։

Մայր Աթոռի մամլո դիվանի պատասխանատու Վահրամ քահանա Մելիքյանը իր ֆեյսբուքյան էջում փոխանցել է Կաթողիկոսի հրավերը։

«Այսօր կայանալիք ցույցի մասնակիցներին Ամենայն Հայոց Կաթողիկոսի կողմից հայրական հրավեր է փոխանցվել հունիսի 7-ին այցելելու Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին եւ հանդիպում ունենալու իր եւ եպիսկոպոսաց հետ։

Հանդիպման ընթացքում ցույցի մասնակիցների ներկայացուցչական խումբը հնարավորություն կունենա Վեհափառ Հայրապետին ներկայացնելու իրենց հուզող հարցերը», -գրել է Մելիքյանը։

Իսկ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում երեկ տեղի ունեցած միաբանական ժողովի մասնակիցները հանդես են եկել հայտարարությամբ՝ շեշտելով, որ «մեր եկեղեցու ներքին կյանքի խնդիրները լուծում են ստանում ըստ դարերով նվիրագործված ընթացակարգի՝ եկեղեցական կանոնական մարմինների միջոցով», եւ «խնդիրների լուծման կանոնական այլ ճանապարհներ եւ հարթակներ չկան:

«Վերջին օրերին համացանցում հայտնվել են նախաձեռնություններ եւ բողոքի կոչեր, որոնք հասցեագրված են Ամենայն Հայոց Կաթողիկոսին եւ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանությանը: Ցավում ենք, որ դրանց միացել են նաեւ հավատավոր զավակներ, ովքեր անկեղծորեն մտահոգված են մեր Եկեղեցու առաքելությամբ», - ասված է հայտարարությունում, որ հրապարակել է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգը:

«Անուրանալի են անկախությունից ի վեր հայոց հայրապետների եւ ուխտապահ հոգեւորականների ջանքերով կատարված աշխատանքները եւ արձանագրված ձեռքբերումները հովվական, քարոզչական, կրթական, սոցիալական, բարեսիրական եւ մեր ազգային կյանքի այլ ոլորտներում: Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինն իր ամենօրյա գործունեությամբ մշտապես հետամուտ է հոգեւոր կյանքի բարենորոգմանն ու զարգացմանը` շարունակ ջանալով լուծել եկեղեցական կյանքում ի հայտ եկող խնդիրներն ու մարտահրավերները», - նշում են միաբանական ժողովի մասնակիցները:

«Ցավալի է, որ բողոքի հիշյալ գործընթացին խթանում են որոշ անհատներ, ովքեր իրենց անձնական շահերից ելնելով փորձում են ստվերել ամենքիս համար գնահատելի եւ կենսական նշանակություն ունեցող այս ավանդը` խաթարելով սուրբ Եկեղեցու աղոթական կյանքը եւ գայթակղություն դառնալով բարեմիտ հավատացյալների համար: Առավել եւս ցավում ենք, որ հանդես են գալիս նաեւ անձեր, ովքեր ժամանակին հնարավորություն ունեին իրենց ծառայության մեջ բարձրաձայնելու ու նպաստելու խնդիրների լուծմանը», - ասված է հայտարարությունում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Գարեգին Բ-ն շնորհակալություն է հայտնել Իրանի իշխանությանը՝ Հայաստանին ցուցաբերվող զորակցության համար
Մայիսի 2-ին Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն...
ՔՊ-ն «հիբրիդային պատերազմ» է սկսել Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու դեմ. Ռուբեն Մելիքյան
Քիչ է ասելը՝ «Ես մեր եկեղեցու կողքին եմ»։ Անգամ քիչ է գործեր կատարելը՝ ի պաշտպանություն մեր եկեղեցու։ Նախ, պետք է հասկանալ  իրավիճակը...
Հոգեւորականությունն այս պահին օգտագործվում է որոշ քաղաքական ուժերի կողմից, որոնք առաջ են մղում Սրբազաններին. Տիգրանյան
Հոգեւորականների մի մասը, չեմ ասի բոլորը, վաղուց արդեն շատ քաղաքականացված են իրենց ելույթներում եւ դուրս են եկել իրենց հոգեւոր հավատի ծառայությունից…
Մասիսում նոր եկեղեցի է կառուցվում. կանվանակոչվի Սուրբ Ներսես Շնորհալի կաթողիկոսի անվամբ
Նույն գյուղի բնակիչների ջանքերով է կառուցվելու եկեղեցին, շուտով Մասիսի Դարբնիկ և Նոր Կյուրին բնակավայրերում ավարտին կհասցվի տասնյակ տարիներով…
Կիրանցում են Արագածոտնի և Մասյացոտնի թեմերի առաջնորդները (տեսանյութ)
Հիշեցնենք, որ Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հարցերով հանձնաժողովներն ապրիլի 19-ին պայմանավորվել են սահմանազատումը սկսել...
Խաչափայտի մասունքը կբերվի Արաբկիրի Սուրբ Խաչ եկեղեցի
Ապրիլի 28-ին` ժամը 10:00-ին, Սուրբ Խաչի երևման տոնի առթիվ Մայր Աթոռ Սուրբ...
Ամենաշատ