Նավթի համաշխարհային գներն աճում են: Այս մասին վկայում են սակարկությունների տվյալները, փոխանցում է RT-ն:
Brent տեսակի նավթի ֆյուչերսները՝ օգոստոսյան մատակարարումներով աճել են 0,65 տոկոսով՝ բարելի դիմաց հասնելով մինչեւ 75,85 դոլարի:
WTI տեսակի նավթի հուլիսյան ֆյուչերսներն աճել են 0,57 տոկոսով՝ բարելի դիմաց կազմելով 65,10 դոլար: