News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 14
Տեսնել լրահոսը


«Ես եմ» եւ «Պատիվ ունեմ» ծրագրերը շարունակվելու են։ Այս մասին այսօր՝ հունիսի 7-ին ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում նշեց պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը։

«Այդ ծրագրերը օրենքով եւ կառավարության որոշումներով սահմանված են, հնարավոր են փոփոխություններ, ճշգրտումներ»,–պարզաբանեց նա

Դավիթ Տոնոյանը վերոհիշյալ ծրագրերը համարում է զինվորական ծառայության տեսակ։

Իսկ «1000 դրամների» օրենքի վերացման հիմք, նախարարի խոսքով, չկա։

Հարցին, հնարավոր է նախորդ նախարարի կողմից  յոթնամյա ծրագիրը վերանայվի, նա նշել է. «Հնարավոր է, որովհետեւ Զինված ուժերում ցանկացած ծրագիր ժամանակ առ ժամանակ ճշգրտվում է կապված ռիսկերի եւ սպառնալիքների գնահատումից»։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ