News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Միջին ու փոքր հեռահարության հրթիռների մասին պայմանագիրը խախտում է ԱՄՆ-ն այն ժամանակ, երբ Ռուսաստանը, Բելառուսը եւ Ղազախստանն ամբողջությամբ կատարում են համաձայնագիրը։ Այս մասին ասված է երկուշաբթի Ալմա Աթայում ՀԱՊԿ արտաքին գործերի նախարարների նիստում ընդունված հայտարարությունում, փոխանցոում է «ՌԻԱ Նովոստի»-ն։  

Միջին ու փոքր հեռահարության հրթիռների մասին պայմանագրի կենսունակության համար աճող տագնապ են հարուցում վտանգները, որոնք գալիս են այն չկատարելու հետ կապված մի շարք խնդիրների կարգավորված չլինելուց։ Սա վերաբերում է, մասնավորապես, ԱՄՆ կոնկրետ ռազմական ծրագրերին, որոնք իրականացվում են առանց պայմանագրով ստանձնած պարտականությունները հաշվի առնելու եւ ներառում են հրթիռների եւ հարվածային անօդաչու թռչող սարքերի արտադրությունն ու կիրառումը, ցամաքային տեղակայման ունիվերսալ հրթիռային մեկնարկային կայանների արտադրությունն ու տեղակայումը, մտահոգություն են առաջացնում գիտահետազոտական եւ փորձարարական աշխատանքները ցամաքային տեղակայման շարժական հրթիռային համակարգերի ստեղծման ուղղությամբ պայմանագրով արգելված 500-ից 5500 կիլոմետր հեռավորությամբ»,-ասված է հայտարարությունում։

Փաստաթղթում նշվում է, որ ՀԱՊԿ անդամներ Բելառուսը, Ղազախստանն ու Ռուսաստանը, համարվելով պայմանագրի կողմ, պահպանում են լիակատար հանձնառություն այդ համաձայնագրին։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ՌԴ ԱԳՆ-ն հայտարարել է, որ Հայաստանը պետք է ՀԱՊԿ շրջանակներում պարտավորություններ կրի
Պետությունը ՀԱՊԿ-ով ստանձնած պարտավորությունները կարգավորելուց հետո պետք է պաշտոնական ծանուցում ուղարկի դուրս գալու օրվանից ոչ ուշ, քան վեց ամիս առաջ...
Մենք չենք ուզում մաս կազմել չաշխատող մեխանիզմի. Միրզոյանը՝ «Al-Jazeera»-ին ՀԱՊԿ-ի մասին
Գիտեք, որ վերջին մի քանի տարիների ընթացքում մի քանի անգամ ներխուժումներ են...
ՌԴ ԱԳՆ-ն ափսոսանք է հայտնել ՀԱՊԿ-ի հասցեին Հայաստանի քննադատության կապակցությամբ
Խոսքն անհիմն քննադատության մասին է․․․
Սեմերիկով. Հայաստանը մնում է ՀԱՊԿ անդամ՝ ինքուրույն որոշելով իր մասնակցության մակարդակը
Հայաստանի հարցով իրավիճակը պարզ է․․․
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը հայտարարել է, որ կազմակերպությունը պահպանում է Հայաստանի նկատմամբ բոլոր պարտավորությունները
Փոխգործակցության հիմնական մեխանիզմները գործում են․․․
Հայաստանի՝ ՀԱՊԿ-ից դուրս գալու կամ դրանում մնալու որոշումը կլինի երկրի ինքնիշխան ընտրությունը. Գլխավոր քարտուղար
Կարևոր է նշել, որ անդամ երկրները հավատարիմ են արտաքին խաղացողների հետ փոխգործակցության...
Ամենաշատ