Արարատի մարզում ավարտվել է բժշկի նկատմամբ բռնություն կիրառելու գործով նախաքննությունը:
Ըստ մեղադրանքի՝ Արտակ Կ.-ն հունվարի 12-ին դստերը տնային պայմաններում բուժօգնություն ցուցաբերելու համար իր տուն ուշ ժամանելու հարցի շուրջ վիճաբանել է Նոյակերտ գյուղի «Առողջության առաջնային պահպանման կենտրոն» ՊՈԱԿ-ի բժիշկ Ռազմիկ Սիմոնյանի հետ: Վիճաբանության ընթացքում տղամարդը դիտավորությամբ մի քանի անգամ հարվածել է բժշկի գլխին: Դրանից անմիջապես հետո Արտակ Կ.-ն Ռազմիկ Սիմոնյանի գույքը վնասելու դիտավորությամբ բռունցքներով հարվածել է նրա մեքենային եւ վնասել այն:
Տղամարդուն մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 118-րդ եւ 185-րդ հոդվածի 1-ին մասով: Խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը չհեռանալու մասին: