News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 06
Տեսնել լրահոսը

Վրաստանի իրավապահ մարմինների աշխատակիցները Թբիլիսիի կենտրոնում՝ խորհրդարանի շենքի դիմաց բողոքի ցույցի ժամանակ ձերբակալել են եւս 6 մարդու, ասված է նախարարության հայտարարությունում։

Երկուշաբթի առավոտյան ՆԳՆ-ն հայտնել էր բողոքի ցույցերի 4 մասնակցի ձերբակալման մասին, նրանց թվում է ցույցի կազմակերպիչներից Զվիադ Կուպրավան։

«Վրաստանի ներքին գործերի նախարարության կողմից խորհրդարանի շենքի դիմաց անցկացվող բողոքի ցույցերի ժամանակ վարչական իրավախախտումների համար ձերբակալվածների թվում վեց քաղաքացի կա, մեկը՝ հետախուզվող, իսկ երկրորդը պայմանական ազատազրկման է դատապարտվել»,-ասված է հայտարարությունում։

Նախարարության տվյալներով, 24-ամյա քաղաքացին հետախուզվում էր կողոպուտի համար։

Դպրոցականների ծեծկռտուքի ժամանակ դանակի բազմաթիվ վերքերից երկու 16-ամյա դեռահասներ էին մահացել՝ Լեւան Դադունաշվիլին եւ Դավիդ Սարալիձեն։ Այս սպանությունը ամենահնչեղ քրեական գործերից մեկն է դարձել Վրաստանում վերջին մի քանի տարվա ընթացքում։ Կես տարի անց դատարանը դեռահասներից մեկին դատապարտել է 10 տարվա եւ 6 ամսվա ազատազրկման Դադունաշվիլիի սպանության համար, իսկ երկրորդին՝ 9 տարի եւ 9 ամսվա ազատազրկման Սարալիձեի դիտավորյալ սպանության փորձի համար։ Հետեւաբար, անպատասխան է մնացել, թե ով է սպանել Սարալիձեին։

Այս պատճառով Սարալիձեի հայրը բողոքի ցույցեր է կազմակերպել։ Վրաստանի ՆԳՆ-ն աղմկոտ բողոքի ցույցերից հետո անցել է գործի կրկնակի քննության։  

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամենաշատ