News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 03
Տեսնել լրահոսը

«Մեծ յոթնյակի» ավարտի խորհրդանիշ լուսանկարը, որը հրապարակվել է Գերմանիայի կառավարության կողմից, հիանալի արտացոլում է այն մթնոլորտը, որը տիրում էր գագաթաժողովում եւ ընդհանուր առմամբ աշխարհում: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրաժարվեց ստորագրել գագաթաժողովի վերջնական հայտարարությունը, դրանով ցույց տալով իր վերաբերմունքը դաշնակիցներին: ԱՄՀ ղեկավար Քրիստի Լագարդը գագաթաժողովի վերջում ասաց, որ համաշխարհային տնտեսության վրա ամպեր են կուտակվում:

AFPի հաղորդմամբ՝ այս լուսանկարը կարող է պատմության դասագրքերում հայտնվել՝ «ամփոփելով աղետալի G7-ի գագաթաժողովից մնացած խորը կոտրվածքները»:

Լուսանկարում, որը համեմատում են բարոկո ոճի նկարների հետ, Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը ձեռքերը սեղանին հենած, կանգնած է իր առջեւ նստած Դոնալդ Թրամփի դիմաց: Նրա հայացքը կենտրոնացած է կամ նյարդայնացած՝ կախված դիտողի մեկնաբանությունից: Մերկելին շրջապատում են Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը եւ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, նրանց դեմքերը զգալիորեն թաքնված են: Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն դեմքի հոգնած արտահայտությամբ նայում է աշխարհին:

Լուսանկարն իր Instagram-ի էջում հրապարակել է անձամբ Գերմանիայի կանցլերը՝ գրելով, որ գագաթաժողովի նստաշրջանների ընթացքում կայացած չնախատեսված հանդիպման նկար է:

Քվեբեկում կայացած գագաթաժողովի ընթացքում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի եւ G7-ի վեց երկրների միջեւ առկա հակասությունները հարթելու փորձերը ձախողվեցին, եւ փորձագետները սկսեցին խոսել նոր առեւտրային պատերազմի հնարավորության մասին, գրում է BBC-ն:

Նախօրեին Մերկելը խոստովանեց, որ գագաթաժողովի անցկացումը «սթափեցնող եւ մի քիչ վշտացնող»  եւ այն Թրամփի համար «կարեւոր քայլ» է անվանել:

Մերկելը խոստովանեց, որ եկել է այն ժամանակը, երբ Գերմանիան եւ Եվրոպան վերաիմաստավորեցին իրենց դերն աշխարհում: Եվրամիությունը պետք է զարգացնի «համատեղ ռազմավարական մշակույթ», ասել է նա, «այլապես Եվրոպան կտուժի ուժեղ բեւեռներով իշխանություններից» այլ տեղերում:

Ֆրանսիայի նախագահը նույնպես իր Twitter- ում հրապարակեց այդ պահի լուսանկարը, սակայն այլ անկյունից: Դրանում ավելի լավ է երեւում,  թե ինչպես են G-7-ի երկրների ղեկավարները եւ նրանց օգնականներն ավելի ամուր օղակով  շրջապատել նախագահ Թրամփին:

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը երկուշաբթի շարունակեց քննադատել G-7-ի գործընկերներին՝ մեղադրելով նրանց անարդար առեւտրային գործելակերպի մեջ:

Ավելի վաղ Թրամփը դժգոհություն էր հայտնել, որ այլ երկրները ՆԱՏՕ-ի ֆինանսավորման մեջ բավարար ներդրումներ չեն կատարում, ինչպես նաեւ քննադատել էր Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոյի վարքագիծը, որը, ըստ նրա, բարեկամական էր G7-ի հանդիպումներին, իսկ ԱՄՆ նախագահի հեռանալուց հետո, ասուլիսսում խիստ էր խոսել ԱՄՆ-ի հասցեին:

 

 

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ