1-ից 12 տարեկան բոլոր 4 երեխաները, որոնք պատանդ էին վերցվել Ֆլորիդայի բնակչի կողմից, մահացած են հայտնաբերվել, հայտնում է Orlando Sentinel-ը՝ վկայակոչելով ոստիկանությունը:
Օրլանդոյի արեւմուտքում գտնվող բազմաբնակարանային համալիրում երեխաները պատանդ էին վերցվել երկուշաբթի օրը: Իրավապահները ահազանգ էին ստացել բնակարաններից մեկում կենցաղային բռնության մասին: Ձերբակալման փորձի ժամանակ Գերի Լինդսին կրակ էր բացել եւ ծանր վիրավորել էր ոստիկաններից մեկին:
Փոխհրաձգությունից հետո տղամարդը չորս երեխայի հետ փակվել էր բնակարանում: Դեպքի վայր էր ժամանակ ոստիկանական հատուկ ծառայության ջոկատը, որի աշխատակիցները փորձում էին բանակցություններ սկսել Լինդսիի հետ:
Պարբերականի համաձայն՝ հանցագործն արդյունքում ինքնասպան է եղել, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն: