News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 06
Տեսնել լրահոսը


«Եթե բարձրագույն եկեղեցականներն ունեն մտահոգություն, նրանք դրանք բարձրաձայնելու քաջություն ունեն»։ Այս մասին այսօր՝ հունիսի 12-ին լրագրողների հետ հանդիպմանը նշեց Մայր աթոռի դիվանապետ Արշակ եպիսկոպոս Խաչատրյանը՝  պատասխանելով հարցին, թե արդյոք կաթողիկոսի դեմ բողոքի ցույցերի հետեւում բարձրագույն եկեղեցականներ են կանգնած։

«Այնպես չէ, որ նման բարձրաձայնումներ չեն եղել։ Համապատասխան ատյաններում, մարմիններում իրականացված քննարկումների ժամանակ խնդրո առարկա են դարձել բազմաթիվ խնդիրներ։ Ուստի եթե եկեղացականները ցանկանան ինչ–որ մտահոգություն արտահայտել, իրենք կարտահայտեն»,–շեշտեց նա։

Մայր աթոռի դիվանապետը չի կարծում, որ որեւէ եկեղացական իրեն թույլ կտա ներգրավվել որեւէ գործընթացում, որտեղ ակնհայտ թշնամություն ու ատելություն է քարոզվում։

Հարցին, թե արդյոք ինչ–որ ուժեր են այդ ցուցերի ետեւում կանգնած, դիվանապետը նշեց, որ դա միանշանակ մերժելի եւ դատապարտելի է։

Արշակ եպիսկոպոս Խաչատրյանը նշեց, որ եղած խնդիրների շուրջ հարցերը բարձրացվում եւ քննարկվում են, ընդ որում, այդ հարցերի մի մասը հենց ինքը՝ կաթողիկոսն է բարձրացրել. «Այո մենք ունենք կառավարման, գործառնությունների իրականացման խնդիրներ, այդ ուղղությամբ արդեն երեք տարի է ծրագիր է գործում։ Երեք տարի է մասնագետների կողմից քահանաների, միաբանների հետ են հարցազրույց կատարվում, փորձ է կատարվում հասկանալ նրանց մոտեցումները եկեղեցու կառավարման վերաբերյալ, հանդիպումներ են եղել բոլոր թեմերի առաջնորդների հետ, հանդիպում է եղել Ամենայն հայոց կաթողիկոսի հետ»։

Նա ընդգծեց նաեւ, որ համակարգային փոփոխությունները չեն կարող մեկ–երկու օրվա մեջ կատարվել, դրանք ժամանակ, հմտություններ են պահանջում։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Գարեգին Բ-ն շնորհակալություն է հայտնել Իրանի իշխանությանը՝ Հայաստանին ցուցաբերվող զորակցության համար
Մայիսի 2-ին Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն...
ՔՊ-ն «հիբրիդային պատերազմ» է սկսել Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու դեմ. Ռուբեն Մելիքյան
Քիչ է ասելը՝ «Ես մեր եկեղեցու կողքին եմ»։ Անգամ քիչ է գործեր կատարելը՝ ի պաշտպանություն մեր եկեղեցու։ Նախ, պետք է հասկանալ  իրավիճակը...
Հոգեւորականությունն այս պահին օգտագործվում է որոշ քաղաքական ուժերի կողմից, որոնք առաջ են մղում Սրբազաններին. Տիգրանյան
Հոգեւորականների մի մասը, չեմ ասի բոլորը, վաղուց արդեն շատ քաղաքականացված են իրենց ելույթներում եւ դուրս են եկել իրենց հոգեւոր հավատի ծառայությունից…
Մասիսում նոր եկեղեցի է կառուցվում. կանվանակոչվի Սուրբ Ներսես Շնորհալի կաթողիկոսի անվամբ
Նույն գյուղի բնակիչների ջանքերով է կառուցվելու եկեղեցին, շուտով Մասիսի Դարբնիկ և Նոր Կյուրին բնակավայրերում ավարտին կհասցվի տասնյակ տարիներով…
Կիրանցում են Արագածոտնի և Մասյացոտնի թեմերի առաջնորդները (տեսանյութ)
Հիշեցնենք, որ Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հարցերով հանձնաժողովներն ապրիլի 19-ին պայմանավորվել են սահմանազատումը սկսել...
Խաչափայտի մասունքը կբերվի Արաբկիրի Սուրբ Խաչ եկեղեցի
Ապրիլի 28-ին` ժամը 10:00-ին, Սուրբ Խաչի երևման տոնի առթիվ Մայր Աթոռ Սուրբ...
Ամենաշատ