News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը


«Հասկանում եմ քննադատությունները, խնդիրների մատնանշումը, բայց անհասկանալի է ատելության այն քարոզը, որով ուղեկցվում են այդ մտահոգությունները»։ Այս մասին այսօր՝ հունիսի 12-ին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց Մայր աթոռի դիվանապետ Արշակ եպիսկոպոս Խաչատրյանը՝ մեկնաբանելով կաթողիկոսի դեմ կազմակերպվող բողոքի ակցիաները։

«Ես չեմ կարող ընդունել Ամենայն հայոց կաթողիկոսին սատանա անվանելը, ինձ համար անհասկանալի է՝ ինչպես կարելի է սատանա անվանել Ամենայն հայոց կաթողիկոսին, КГБ-ի գործակալ անվանել Վազգեն Առաջին հայրապետին, պղծել Վազգեն Սարգսյանի ու Հոկտեմբեր 27-ի զոհերի հիշատակը, նրանց նկատատմամբ ոճրագործություն անվանել Սուրբ հոգու պատիժ։ Չէ՞ որ Վագեն կաթողիկոսի, Գարեգին կաթողիկոսի, Գարեգին 2-րդ կաթողիկոսի կողմից հավատացյալներ են օրհնվել, ի՞նչ է այդ մարդիկ բոլորը պիղծ են»,–նշեց նա։

Այս վարքագիծը, Մայր աթոռի դիվանապետի համոզմամբ, բնորոշ է թուրքերին. «Ի՞նչ է թուրքերին ենք ուրախացնում»։

Հայոց կաթողիկոսի անձի տարանջատումը Հայոց եկեղեցուց նա անթույլատրելի եւ անհեթեթ է որակել։

Արշակ եպիսկոպոս Խաչատրյանը նաեւ հորդորեց զերծ մնալ քաղաքական գործընթացներում օգտագործվող բառապաշարն ու հռետորաբանությունը եկեղեցական կյանք ներմուծելուց։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Համախմբվենք հայոց անկախ պետականության լուսավոր գաղափարի շուրջ. Գարեգին Երկրորդ
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում նշել են համբարձման տոնը...
Ոչ ոք իրավունք չունի կպնել եկեղեցուն. Գագիկ Ծառուկյան
Մայիսի 9-ը մեր տոնն է, մեր ժողովդի հաղթանակի օրն է…
Համբարձման տոնին եկեղեցիներում պատարագ մատուցելու փոխարեն որոշ հոգևորականներ քաղաքական հայտ են ներկայացնում. Դավոյան
Նրանք քաղաքականությամբ զբաղվելու գայթակղությունը վեր դասեցին հոգևոր...
Հույսով ու լավատեսությամբ զինվենք, հիշենք մեր նախնիների սխրանքները, լինենք միակուռ ու միաբան. Կաթողիկոս
Սիրելի բարեպաշտ ժողովուրդ, Մեր սիրտը հուզում են նույն մտահոգություններն ու ցավերը, որոնք ալեկոծում են հոգիները հայրենիքի ծանր մարտահրավերներով...
Մայր Աթոռի միաբաններն ու ՀՀ ԶՈւ հոգևոր առաջնորդության գնդերեցները այցելել են «Հաղթանակ» զբոսայգի (ֆոտո)
Մայիսի 9-ին՝ Հաղթանակի ու խաղաղության տոնի առիթով, Մայր Աթոռ Սուրբ...
Մեղսագրումներին և անպարկեշտ դատողություններին չենք արձագանքում. Մայր Աթոռ
Ի գիտություն՝ Ամենայն Հայոց Կաթողիկոսն առաջնորդում է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին իր հավատացյալ աշխարհասփյուռ զավակներով…
Ամենաշատ