News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 08
Տեսնել լրահոսը

Մակեդոնիան այսուհետ կկոչվի Հյուսիսային Մակեդոնիայի հանրապետություն: Այս մասին երեքշաբթի հատուկ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է վարչապետ Զորան Զաեւը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

«Հարգելի հայրենակիցներ, մենք պատմական որոշում ունենք... Հյուսիսային Մակեդոնիայի Հանրապետության անվանունը՝ ընդհանուր օգտագործման համար բոլոր լեզուներով թարգմանությամբ», - ասել է կառավարության ղեկավարը: Ելույթը հեռարձակվել է Մակեդոնիայի հեռուստաալիքներով:

Նա հավելել է, որ համաձայնագիրը պետք է ստորագրվի Հունաստանի եւ Մակեդոնիայի կառավարությունների կողմից, ապա վավերացվի խորհրդարանում: Զաեւը հստակեցրել է, որ երկրի Սսահմանադրությունում փոփոխություններ կատարելու անհրաժեշտություն կլինի: Աշնանը հանրապետության քաղաքացիներին այդ կապակցությամբ հանրաքվե է սպասվում:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ