News
Լրահոս
News
Կիրակի
Հոկտեմբեր 21
Տեսնել լրահոսը

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանի գլխավորած կառավարությունն արդեն սկսել է ճաքեր տալ: Մի կողմից այնքան էլ հարթ չեն Փաշինյանի հարաբերություններն իր հետ իշխանության մաս կազմած ՀՅԴ-ի ու ԲՀԿ-ի հետ: Կուտակային կենսաթոշակային համակարգի մասին օրենսդրության շուրջ քննարկումների ժամանակ միջադեպ եղավ Փաշինյանի ու ՀՀ տնտեսական զարգացման ու ներդրումների ՀՅԴ-ական նախարար Արծվիկ Մինասյանի միջեւ:

Երեկ ԱԺ-ում բարեգործությունն արգելող օրենսդրության քննարկումների ժամանակ Փաշինյանի ուղղությամբ բացահայտ դժգոհություններ ու ակնարկներ եղան ԲՀԿ-ական պատգամավորների կողմից:

Մյուս կողմից հարթ չեն հարաբերությունները «Ելք» դաշինքի ներսում. Փաշինյանի գործելաոճից գոհ չեն դաշինքի անդամ մյուս երկու ուժերը՝ «Լուսավոր Հայաստան» ու «Հանրապետություն» կուսակցությունները: Պատահական չէ, որ երեկ ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի պաշտոնից հրաժարական ներկայացրեց Մանե Թանդիլյանը՝ միաժամանակ դադարեցնելով իր անդամակցությունը ԼՀԿ-ին:

«Ազատություն» ռ/կ եթերում Թանդիլյանը ներկայացրեց հրաժարականի պատճառները՝ ասելով, թե իր պատկերացումները չեն համապատասխանում այս կառավարության տեսլականին, իսկ ահա «Լուսավոր Հայաստան» կուսակցության մյուս անդամները ընդհատակ էին անցել:

Ամեն դեպքում «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ նախարարի հրաժարականից առաջ «Ելք» դաշինքի միջեւ կրկին անհամաձայնություններ են եղել այս անգամ՝ ԱԺ խմբակցության ղեկավարի պաշտոնի շուրջ: Մասնավորապես, ամեն ինչ սկսվել է այն բանից հետո, երբ Էդմոն Մարուքյանը խոսել է ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավարի պաշտոնը զբաղեցնելու ցանկության մասին: Սակայն Նիկոլ Փաշինյանը չի համաձայնել, ասել է, թե խմբակցության ղեկավարը պետք է ՔՊ-ից լինի:

Սկզբում առաջարկվել է Սասուն Միքայելյանի թեկնածությունը, բայց վերջինս ինքնաբացարկ է հայտնել: Փաշինյանը հետո առաջադրել է ՔՊ փոխնախագահ Լենա Նազարյանի թեկնածությունը, ինչին էլ դեմ են եղել Էդմոն Մարուքյանն ու Արամ Սարգսյանը:

Էդմոն Մարուքյանը նույնիսկ հայտարարել է, թե ԲՀԿ-ին ավելի շատ պորտֆել է տրված, քան իրենց, որ Փաշինյանի գործընկերն են: Մարուքյանը նույնիսկ ասել է, որ այսպես շարունակվելու դեպքում իրենք Փաշինյանի կառավարության համար պատասխանատվություն չեն կրում ու նույնիսկ կհայտարարեն այդ մասին հրապարակային: Դրանից հետո էլ տեղի է ունեցել նախարարի հրաժարականը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ՀՀԿ 4 պատգամավորներ հանդիպել են Դավիթ Տոնոյանի հետ. Նրան առաջարկ են ներկայացրել
Իհարկե, կարևորում ենք հանդիպումը, շնորհակալ ենք նախարարին պատրաստակամության և մեր…
Ես իմ «Բարգավաճի» ցանկը, մեծամասնությունը փոխելու եմ․ Գագիկ Ծառուկյան
Բոլորն էլ իրենց արդարացրել են, նույն տեղում չեն մնալու անընդհատ, կյանքը զարգանում է, ավելի առաջ են գնալու․․․
«Ժամանակ». «Ծաղիկ Ռուբոն» ծաղկում է
Այսօր կայանալիք համագումարին ներկա է լինելու ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը, չի բացառվում նաեւ, որ նա ելույթ ունենա...
«Ժողովուրդ». Քրգործեր ՀՀԿ-ի օդիոզ դեմքերի դեմ. քննչականներում հրահանգվել է չխոսել
Այն, որ հայրենի իրավապահ համակարգը չի փայլում պրոֆեսիոնալիզմով, վաղուց որեւէ մեկի համար գաղտնիք չէ: Եթե հին Հայաստանում այս կամ այն մարդու վրա «գործեր» էին սարքվում...
«Հրապարակ». Ապարանում հերթական խաչն է տեղադրվելու. Խաչքավորը Ղրիմի Արտակն է. այս տարի կգա՞ն պաշտոնյաներ
Ամեն տարի կազմակերպում է ապարանյան կլանի պարագլուխ Աղվան Հովսեփյանը...
«Փաստ». Պարտատոմսեր, դոլարներ. ի՞նչ ունեցվածք ունի նորանշանակ նախարարը
Ըստ նշված հայտարարագրի՝ նորանշանակ նախարարն ունի առանձնատուն, ավտոտնակ, բնակարան, 2 հողամաս, այգետնակ...
Ամենաշատ
Partner news