News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությունը Հարավային Կորեայի հետ համատեղ զորավարժությունների դադարեցման մասին շփոթմունք են առաջացրել, հատկապես այն բանից հետո, երբ փոխնախագահ Մայք Փենսը վստահեցրել է Հանրապետական կուսակցության սենատորներին, որ զորավարժությունները կշարունակվեն:

Politico-ի փոխանցմամբ՝ սենատոր Քորի Գարդները հայտնել է, որ Սենատում հանրապետականնների հետ հանդիպման ժամանակ Փենսը վստահեցրել է, որ Հարավային Կորեայի հետ զորավարժությունները կշարունակվեն:

Սակայն Փենսի մամուլի ծառայությունը շտապել է հերքել դա՝ հայտարարելով, որ Փենսը նման բան չի ասել: Գարդներն իր հերթին պնդում է, որ Փենսը հայտարարել, որ զորավարժությունները կշարունակվեն, սակայն նշել է, որ գուցե խոսքը ռազմական զորավարժությունների մասին չէ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ