News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

2017 թվականին Հայաստանն իր տնտեսական աճով գերազանցել է ոչ միայն ԵՏՄ երկրների, այլեւ տարածաշրջանի երկրների տնտեսական ցուցանիշները: Այս մասին, այսօր՝ հունիսի 13-ին, ԱԺ-ում ՀՀ 2017 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը քննարկելիս նշել է ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի  նիստում այս մասին ասաց հանձնաժողովի հանրապետական նախագահ Գագիկ Մինասյանը:

Նրա խոսքով, մասնավորապես, ըստ ԱՄՀ-ի տվյալների, 2017 թվականին Թուրքիայում գրանցվել է 7 տոկոս տնտեսական աճ, Վրաստանում՝ 4,8 տոկոս, Ղրղզստանում՝ 4,5 տոկոս, Իրանում՝ 4,3 տոկոս, Ղազախստանում՝ 4 տոկոս, Բելառուսում՝ 2,4 տոկոս, Ռուսաստանում՝ 1,5 տոկոս եւ Ադրբեջանում ՝ 0,1 տոկոս:

«2017-ին ՀՆԱ-ն կազմել է 5 տրլն 550 մլրդ դրամ՝ կանխատեսված 5 տրլն 405 մլրդ դրամի դիմաց: 12-ամյսա գնաճը կազմել է 2,6 տոկոս, իսկ միջին գնաճը՝ մեկ տոկոս: Միջին ամսական անվանական աշխատավարձն աճել է 3,3 տոկոսով՝ կազմելով 195 հազար դրամ: Արտաքին ապրանքաշրջանառությունն աճել է 29,6 տոկոսով:

2017-ին արտաքին ապրանքաշրջանառության 30 տոկոսը բաժին է ընկել ԱՊՀ երկրներին, որից 27 տոկոսը ԵՏՄ երկրներին, ավելի քան 24 տոկոսը՝ ԵՄ երկրներին եւ 45 տոկոսը՝ այլ երկրներին:

2017-ին դրամային ավանդների միջին տոկոսադրույքը կազմել է 9 տոկոս, իսկ վարկավորման տոկոսադրույքը՝ 14,4 տոկոս: 44,7 մլրդ դրամ է կազմել Արցախին տրամադրված միջպետական վարկը»,-ընդգծեց Մինասյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ոսկու գրավադրմամբ սպառողական վարկ ունեցողների պարտավորությունները ներելու որոշման արդյունքում կնքվել է 469 որոշում
Ըստ ՀՀ ֆինանսների նախարարության՝ շարունակվում է որոշման շահառու...
Դոլարի փոխարժեքը կայուն է. եվրոն թանկացել է
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ մայիսի 10-ին, կազմել է…
«Ալկոհոլային արտադրանքի անվտանգության մասին» տեխնիկական կանոնակարգն ուժի մեջ է մտնում հուլիսի 1-ից
Տեսչական մարմինը հորդորում է ալկոհոլային խմիչքներ արտադրողներին իրենց...
Մհեր Գրիգորյանն ու Թանոս Արվանիտիսը քննարկել են Կառավարության հարկաբյուջետային քաղաքականությունը
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի…
Պապոյանը ԱՄՆ-ում կմասնակցի «Ամերիկյան երկրների մրցունակության փոխանակում» խորագրով ծրագրին
Նախարարը և նախարարի տեղակալ Նարեկ Հովակիմյանը մասնակցելու են...
«Վեոլիա Ջուր»-ը շարունակաբար հետաձգում է իր պարտավորությունների կատարումը ու նոր պահանջներ ներկայացնում. «Հետք»
Հայաստանի խմելու ջրի համակարգը վարձակալության տրամադրելիս` 2016թ․-ին, ջրի կորուստը գնահատվել էր...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ