Ճապոնիայում մի կին ոստիկանությանը հայտնել է, որ դիակը, որն ինքը կարծել էր, թե պատկանում է իր կորած ամուսնուն, իրականում անծանոթի է պատկանել, քանի որ ամուսինը մեկ տարի տեւած բացակայությունից հետո ողջ-առողջ տուն է վերադարձել, փոխանցում է AP-ն:
Տոկիոյի ոստիկանությունը հայտարարել է, որ անցյալ տարվա հունիսին տղամարդու մարմինը հայտնաբերվել էր քաղաքի արեւելյան մասում գետի մեջ: Պարզվել է, որ մարմինը պատկանում է տղամարդու, որը կորել էր նույն ժամանակահատվածում: Ոստիկանությունը ներողություն է խնդրել խառնաշփոթի համար եւ հայտարարել, որ մասունքները կվերադարձվեն «ճիշտ» ընտանիքին: Ոստիկանները կարծում են, որ զոհվածն այն տղամարդն է, ում կորելու մասին ընտանիքը հայտնել էր 3 օր առաջ այն բանից հետո, երբ կինը եւ երկու ազգականները մարմինը ճանաչել էին: Սակայն այս տարվա մայիսին կորած ամուսինը ողջ-առողջ տուն է վերադարձել: Անհայտ է, թե այսքան ժամանակ որտեղ է եղել եւ ինչով զբաղվել: