News
Լրահոս
News
Երեքշաբթի
Հունիս 25
USD
477.81
EUR
544.32
RUB
7.6
ME-USD
0.16
Տեսնել լրահոսը

Արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը կայցելի Բրյուսել՝ մասնակցելու ԵՄ-Հայաստան գործընկերության խորհրդի նիստին։ Այս մասին NEWS.am—ին հայտնում են Արտաքին գործերի նախարարության լրատվական ծառայությունից։

Հունիսի 20-ից 21-ը ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը աշխատանքային այց կկատարի Բրյուսել՝ մասնակցելու ՀՀ-ԵՄ գործընկերության խորհրդի առաջին նիստին, որը կնախագահի Եվրոպական Միության արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ, Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ ՖեդերիկաՄոգերինին:

Նախատեսված է նաև ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հանդիպումը ԵՄ Բարձր ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինիի հետ։

!
Այս նյութը հասանելի է նաև   English, Русский and Türkçe
Տպել