News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Ֆիզիկոս Սթիվեն Հոքինգի ձայնային ուղերձը տիեզերք կուղարկվի: Այս մասին հայտնել է հայտնի գիտնականի դուստրը, հայտնում է Reuters-ը: 

Այսօր Հոքինգի աճյունափոշին կհուղարկավորվի Վեսթմինսթերյան աբբայությունում: Աշխարհում ամենաճանաչված գիտնականը մահացել է մարտին 76 տարեկանում: Նրա աճյունափոշին կհուղարկավորվի բրիտանացի ականավոր գիտնականներ Իսահակ Նյուտոնի եւ Չարլզ Դարվինի միջեւ:

Ֆիզիկոսի ձայնով ռադիոազդանշանը տիեզերք կուղարկի Եվրոպական տիեզերական գործակալությունը:

«Հեռարձակումը կփոխանցվի սեւ անցքին մերձակա կողմին՝ 1A 0620-00»,- ասել է նրա դուստր Լյուսի Հոքինգը: «Սա խաղաղության եւ հույսի, միասնության եւ այս մոլորակում ներդաշնակության մեջ միասին ապրելու անհրաժեշտության ուղերձ է»,- ասել է նա:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ